ՖՈՏՈ. Ինչ խնդիրների մասին է հուշում դեմքի գույնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն բժշկության կանոնների, դեմքն առողջության հայելին է: Այն այդպես էլ կա. եթե օրգանիզմում ամեն ինչ կարգին չէ, ապա դա կանդրադառնա դեմքի վրա: Սակայն  հաճախ մենք այդպիսի նախանշանների ուշադրություն չենք դարձնում:

  • Բարակ և նիհար դեմք

Երբ մենք քաշ ենք գցում, առաջինը նիհարում է դեմքը: Այդ պատճառով, եթե դուք չեք ծրագրել նիհարել, ապա ավելի շատ հանգստացեք և քիչ սահմանափակեք սնունդը: Իհարկե, եթե այն մշտապես է նիհար, ապա դա գենետիկորեն կարող է լինել:

  • Վաղ կնճիռներ

Արևի տակ երկար ժամանակ մնալուց հետո կնճիռներ կարող են առաջանալ, այդ պատճառով միշտ պետք է մաշկը պաշտպանել կրեմով:

Այտուցվածք դեմք

Այս խնդրի համար բազմաթիվ պատճառներ կարող են լինել. ամենատարածվածներն են.

  • հեղուկի պահպանումն  օրգանիզմում
  • սրտանոթային համակարգի և միզուղիների խնդիրներ,
  • դիետայի ոչ ճիշտ ընտրություն,
  • անքնություն:

Սկզբի համար փորձեք կարգավորել աղաջրային բալանսը. օգտագործեք չափավոր քանակությամբ աղ և ջուր:

Կարմրություն

Եթե կարմրությունը չի հանդիսանում ալերգիայի հետևանք, ապա ամենայն հավանականությամբ դա վկայում է անոթների խնդիրների մասին: Շատ հաճախ դրան նպաստում են`

  • ծխելը,
  • ջերմության կտրուկ տատանումները,
  • տաք լոգանքները,
  • սրտանոթային համակարգի խնդիրները:

Այս դեպքում պետք է քչացնել կոֆեինի, շոկոլադի, ալկոհոլի, կծու և տաք ուտեստների օգտագործումը:

Չոր մաշկ

Աղքատիկ դիետան, որպես կանոն, չոր մաշկի հիմնական պատճառն է: Պետք է հիշել, որ ցանկացած կրեմ և այլ միջոց անօգուտ է, եթե մաշկը չսնուցեք ներսից`  օգտագործելով անհրաժեշտ քանակությամբ ջուր և տարբեր սնունդ: ՄԻ մոռացեք օգտագործել ձուկ և ջուր:

Գունատություն

Եթե ձեր մաշկը սովորականից ավել գունատ է դարձել, ապա դրա պատճառ կարող է լինել սակավարյունությունը: Ձեր սննդակարգում ավելացրեք սունկ, տավարի միս, լյարդ: Սրանք կարող եք համադրել բանջարեղենի հետ:

Մաշկի դեղնավուն գույն

Եթե նկատում եք, որ մաշկը դեղին երանգ է ստանում, ապա առանց մտածելու դիմեք բժշկի, քանի որ դա կարող է լինել սակավարյունության կամ լյարդի խնդիրների պատճառ:

Բշտիկներ

Եթե ձեր սննդակարգում առկա է շատ յուղ և շաքար, ապա դա կարող է յուղոտ մաշկի և բշտիկների առաջացման պատճառ հանդիսանալ: Հորմոնների հետ խնդիրների ևս մեկ ապացույց:

Մուգ գույն

Սովորաբար այս խնդիրն առաջանում է հետևյալ պատճառներով.

  • սթրես,
  • անքնություն,
  • քնի ժամանակ գլխի ոչ ճիշտ դիրք: Միգուցե ավելի բարձր դրված բարձ ունեք,
  • ալկոհոլի և ծխախոտի չարաշահում,
  • հորմոնների խախտում:

Աշխատեք քնել ութ ժամից ոչ քիչ, նվազեցնել սթրեսսը, հետևեք բարձի դիրքին:




Լրահոս