Բոլորը գիտեն, որ մթերքներ գնելիս պետք է նայել պիտանելիության ժամկետը: Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, դա շատ քիչ է և պետք է ուշադրություն դարձնելնաև այլ հանգամանքների ևս:
Adme.ru-ն ներկայացնում է, թե սուպերմարկետում մթերքներ գնելիս ինչին պետք է ուշադրություն դարձնել:
Պիտանելիության ժամկետը կախված է ապրանքի տեսակից
Մինչև 72 ժամպահպանվող ապրանքի պիտակի վրա պետք է գրված լինի ամիսը, օրը և ժամը: 72 ժամից 30 օր պահպանվողի վրա պետք է գրված լինի տարին , ամիսը և օրը: Իսկ այն ապրանքները, որոնք կարող եք ամսով պահել, պետք է գրված լինի տարին և ամիսը:
Ժամկետնանց ապրանքներն արգելվում է վաճառել
Խանութներում հաճախ կարելի է հանդիպել այնպիսի ապրանքներ, որոնք զեղչվել են, սակայն պիտանելիության ժամկետն անցած են: Սակայն ժամկետանց ապրանք վաճառելն անօրինական է:
Պահպանման պայմանները պակաս կարևոր չեն
Եթե նույնիսկ պիտանելիության ժամկետը չի ավարտվել, պետք է ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին:
Քիչ պահպանվող մթերքը պետք է լինի տեղական
Պահպանման քիչ ժամկետ ունեցող մթերք գնելիս ուշադրություն դարձրեք, թե որտեղ է այն արտադրվել: Որքան մոտ լինի , այնքան լավ:
Սառեցված մթերքների պահպանման ժամկետը որակ չի երաշխավորում
Սառեցված մթերքները պահպանման ավելի քիչ ժամկետ պետք է ունենան
Պիտակը կարևոր է
Պիտակի վրա ամբողջական տվյալներ պետք է լինեն գրված: Ամեն ինչ պետք է գրված լինի պարզ և հասկանալի:
12 ժամ պահպանման ենթակա ուտեստները
Բոլոր աղցանները, որոնք բաղկացած են ձկից, պանրից, մսից և մայոնեզից չպետք է 12 ժամից ավել պահպանվեն: