ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Մինչ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ շուքով ու հանդիսավորությամբ կերդվի ծառայել Հայաստանի մայրաքաղաքին, Երեւանում տրանսպորտի վիճակը շարունակում է մնալ վատթարագույնը: Ու դատելով այս «Գազելի» արժեքից (600 դոլար)՝ կարելի է պատկերացնել, թե ինչ մակարդակի տրանսպորտային ծառայություն է մատուցվում Երեւանում: Ի դեպ, Տարոն Մարգարյանը դեռ շարունակում է «ճռճռան» խոսել, թե Երեւանը տուրիզմի կենտրոն է դառնալու: Այս մակարդակո՞վ, այս ճաշակո՞վ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ՀՀ-ում որո՞նք են համարվում կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթեր: Ուզում եմ իմանալ՝ որքա՞ն ժամանակով է տրվում եւ երկարաձգվում ժամանակավոր կացության կարգավիճակը:

Ինեսա Մանուկյան (62 տարեկան,մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ինեսա Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր, մշտական եւ հատուկ կացության կարգավիճակները հաստատող փաստաթղթերն են համապատասխանաբար ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը եւ հատուկ անձնագիրը, որոնց ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Նշենք նաեւ, որ հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ բժշկասոցիալական փորձաքննություն անցակցնելու համար անձն ի՞նչ փաստաթուղթ պետք է ներկայացնի: Այսինքն՝ ինչի՞ հիման վրա է իրականացվում բժշկասոցիալական փորձաքննությունը: Եվ կցանկանայի իմանալ՝ եթե անձն իր առողջական վիճակից ելնելով չի կարողանում ներկայանալ տարածքային մարմին, ապա ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը:

Անահիտ Պետրոսյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հանձնաժողովը անձի բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել անձի գտնվելու վայրում, եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետ), միաժամանակ հայտնում ենք, որ հանձնաժողովի նախագահին ներկայացված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա՝ ներկայացնելով անձի անձնագիրը:
Եթե դիմումատուն օրինական ներկայացուցիչն է, ապա ներկայացնում է նաեւ իր անձնագիրը: Բժշկասոցիալական փորձաքննության դիմումին կցվում են հիվանդության, վնասվածքի, խեղման հետեւանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերը, իսկ առաջին անգամ դիմելու դեպքում՝ նաեւ բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից սահմանված կարգով տրված ուղեգիրը: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ հանձնաժողովը բժշկասոցիալական փորձաքննությունը կարող է իրականացնել այլ վայրում, եթե անձը կամ նրա ներկայացուցիչը դրա մասին նշել է դիմումում` ներկայացնելով հեռակա կամ հիվանդանոցային փորձաքննություն իրականացնելու հիմքեր: Իսկ թե այլ ինչեր կպահանջեն, մնում է ենթադրել:




Լրահոս