Լուսանկարը՝ համացանցից
ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Լենա Նազարյանը սոցցանցի իր էջում երեկ գրել էր, որ Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասը այրվում է. «Հրազդանի Վերին Աղբյուրակ անտառապատ թաղամասն է հիմա էլ այրվում: Քաղաքացին զանգահարել է 911 հրշեջ կայան, նրան տեղեկացրել են, որ Ծաղկաձորի կողմից են մարում, իսկ Հրազդանի հատվածից, քաղաքացու վկայությամբ, մարման աշխատանքներ չեն արվում»:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ է ենթադրում կոշտ գրավը:
Լուսինե Միսակյան (35 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ, գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաեւ գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 258-րդ հոդված):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե գրավի առարկան կազմված է երկու կամ ավել մասերից, ապա բռնագանձում կարող է տարածվել դրանցից յուրաքանչյուրի վրա: Ընտրության իրավունքը պատկանում է գրավառուին: Ի դեպ, գրավի առարկա կարող է լինել շրջանառության մեջ գտնվող ցանկացած գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է բռնագանձում տարածել:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրացու եւ ՀՀ քաղաքացու հետ ամուսնության գրանցման համար:
Իսկուհի Ղազարյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը.
– ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը.
-ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ):
-նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (օրինակ՝ մահվան վկայական, ամուսնալուծության վճիռ, ամուսնալուծության վկայական, տեղեկանք եւ այլն).
-անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում ամուսնությունների թիվը նվազել է, փոխարենն ավելացել է ամուսնալուծությունների թիվը: 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 7234 դեպք, իսկ 2016 թվականին՝ 7739 դեպք: Նշենք, որ ամուսնալուծության ավելի հաճախ դեպքերը գրանցվել են Լոռու մարզում: