Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը բավականին շատ բան է ասում: Այս մասին գրում է regnum.ru-ն:
Անդրադառնալով ֆինանսական լծակների ազդեցությանը, որոնք ԵՄ-ն ակնկալում է պահպանել և բարձրացնել Հայաստանի հետ պայմանագիր կնքելուց հետո, regnum-ը գրում է, որ եվրոպական փողերը չեն ազդի Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակի վրա այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը հզոր տնտեսություն չի ունենա: Իսկ Հայաստանում ուժեղ տնտեսությունը կախված է ոչ թե ԵՄ-ից, այլ երկրի իշխանություններից, ովքեր, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, փորձում են ուժեղ տնտեսության փոխարեն ուժեղ մենաշնորհներ ստեղծել:
Այս համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի քաղաքացիների համար դրական տեղաշարժը եվրոպական երկրներ մուտքի վիզայի դյուրացումն է: Regnum-ի փոխանցմամբ, սակայն վիզայի ռեժիմի ազատականացումը կախված է մի շարք կարեւոր նախապայմաններից, ինչպիսիք են դատական և իրավական բարեփոխումները: Իսկ այս պարագայում ՀՀ քաղաքացիները դժվար թե հնարավորություն ունենան այցելել ԵՄ երկրները առանց վիզայի, քանի որ Հայաստանում դատական համակարգը ամբողջությամբ իշխանության ձեռքում Է: Անկախ դատարանը կարող է վտանգել իշխանության մեջ գտնվող ՀՀԿ-ի մնալը: Այդ է պատճառը, որ մինչ օրս ՀՀ-ում դատական համակարագը բարեփոխումների չի ենթարկվում` չնայած բազմամիլիոնանոց դրամաշնորհների և վարկերի ԵՄ-ից:
Վիզաների ռեժիմի ազատականացումը, նախևառաջ, քաղաքական որոշում է:
Եթե նման որոշում ընդունվի, ապա ԵՄ-ն կարող է համարել, որ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է դատական բարեփոխումները: Դրա համար հարկ է հիշեցնել եվրոպական դիտորդների վերջին խորհրդարանական ընտրությունների գնահատականը: Յուրաքանչյուրը հիշում է, թե ինչպես են անցկացվում ընտրությունները և որքանով են եվրոպացիները գնահատում դրանք:
Մինչ հայ մեկնաբանները, փորձագետները, քաղաքացիները գուշակում են, թե ինչ կստանա Հայաստանը Եմ համաձայանգրի ստորագրումից, իշխանական լրատվամիջոցները և փորձագետները Սերժ Սարգսյանին ներկայացնում են որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնադիր, որպրես Նելսոն Մանդելայի ուղիղ ժառանգորդ: Ասվում է, որ անվախ Սարգսյանը, «չնայած Պուտինի սպառնալիքներին», համարձակ քայլ է արել, որը նոր հորիզոններ կբացի Հայաստանի համար:
«Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից ստացված բոլոր գումարները թվարկելու կարիք չկա: Այդ գումարները պետք էին մարդու իրավունքները պաշտպանելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, արդարադատության և դատական իշխանության անկախության, մենաշնորհների վերացման, բարեփոխումների համար:
«Մի բան արեցին, Ոչինչ: Նրանք միայն հաղթել են աշխարհի չեմպիոնների տիտղոսը և կկարողանան դասախոսել Մուգաբեին և Օրբանին», – գրել է Բարսեղսյանը:
Եվ իսկապես, ինչն է խանգարել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխող կուսակցությանը նշված խնդիրները լուծելու համար: ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագի՞ բացակայությունը:
Պատասխանը պետք է փնտրել Հայաստանի ներսում, որտեղ բարեփոխումների փոխարեն Սերժ Սարգսյանը հիմնականում զբաղված է Սահմանադրության փոփոխություններով, որպեսզի հնարավորություն ստանա շարունակելու եվրոպական պաշտոնյաների հետ փաստաթղթեր ստորագրել: