ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է կենդանի ներմուծենք մսի շուկան բալանսավորելու համար. Իգնատի Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը ամփոփեց 2017 թվականը:

-Հաշվի առնելով վերջին դեպքը, երբ ՍԱՊԾ-ն ներքին շուկայում հայտնաբերեց ձիու եւ ավանակի միս, որը վաճառվել էր տավարի մսի անվան տակ, սպառողների շրջանում խուճապ է առաջացել: Կարո՞ղ եք երաշխավորել, որ հայտնաբերված դեպքերը չեն կրկնվի:

-Ես կուզեի ասել, որ կարող եմ երաշխավորել, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել: Կարող եմ ասել, որ այդ տնտեսությունները հայտնաբերված են, վնասազերծված են, եւ իրենք այլեւս այդ քայլերի չեն դիմելու: Իսկ ՍԱՊԾ-ի կողմից ամեն քայլերն արված են:

-Մսի գնի բարձրացումը անհանգստացնում է բոլորին: Ի՞նչ եք արել` շուկան բալանսավորելու համար:

-Այսօր մսի գնի բարձրացումը աշխարհում գրեթե ամեն տեղ կա` հաշվի առնելով պահանջարկի աճը: Ցավոք, երաշտը եւ կերի թանկացումը չէր կարող չազդել մսի գնի վրա, իսկ պահանջարկի աճին զուգահեռ` ավելանում էին արտահանման ծավալները, որը նույնպես իր ազդեցությունն էր թողնում մսի գնի վրա: Այսօր, ցավոք, մենք չունենք տոհմային կամ մասնագիտացված տնտեսություններ, որոնք կարձագանքեն այդ աճին եւ համապատասխան գլխաքանակ կներմուծեն, եւ կփորձենք ապահովել այդ բալանսը, որպեսզի Հայաստանում միշտ լինի անհրաժեշտ քանակը եւ գնի կայունացումը: Մենք չունենք դա, ինչի հետեւանքն այն է, որ այսօր գնում է թանկացում:

Դրանով է պայմանավորված  կառավարության նիստին ներկայացված տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրի նախագիծը: Մենք ցանկանում ենք ստեղծել այդ տնտեսությունները, որոնք կզբաղվեն խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ ներմուծելով: Այն իրացնելով շուկայում` կբարելավվի ե՛ւ ցեղատեսակը, ե՛ւ մսի արտադրությունը, ե՛ւ որակը: Առանց դրա մենք չենք կարող: Հակառակ դեպքում միշտ կլինենք շատ թույլ` կախված դրսի իրավիճակներից եւ ցանկացած արտահանում` անասնագլխաքանակի կամ եղանակային պայմանի փոփոխություն, կբերի մսի գնի թանկացմանը:

Բայց հարեւան երկրներում էլ կա շատ մեծ պահանջարկ, եթե այսօր մենք այդ պահանջարկը բավարարենք, ուղղակի անասնապահությունից կզրկվենք: Այսինքն` մենք պետք է հետեւենք, որ մայրական կազմը չարտահանվի, միշտ պահպանվի, որպեսզի վերականգնվի քանակությունը: Մենք պետք է ավելացնենք գլխաքանակը, որովհետեւ տարիների ընթացքում լինելու է պահանջարկի աճ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս