ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի 160 դպրոցում

Որքան էլ դպրոցներում արգելվում է քաղաքական քարոզչություն իրականացնելը, բայց, ինչպես ասում են` մարդու մտքին տեղ լինի: Այս դեպքում, հավանաբար, դպրոցի տնօրենի մտքում հենց դա է եղել. պատին փակցված գրության մեջ «խցկել» նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Հայ հեղափոխական դաշնակցության տարբերանշանը:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե երեխան ունի հաշմանդամության կարգ, ապա նրա տնային ուսուցման հարցն ինչպե՞ս է կազմակերպվում:

Սիլվա Հասրաթյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի`
առողջական վիճակի պատճառով ուսհաստատություններ ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար կազմակերպվում է տնային ուսուցում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի, ուսումնական հաստատության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձի եւ նրա ծնողների միջեւ պայմանագրի հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի համաձայն`
տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են`
ա) հոգեկան խանգարումներ, վարքի խանգարումներ`
շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ եւ զառանցանքային խանգարումներ F20-F29; տրամադրության խանգարումներ; նյարդայնական եւ հոգեմարմնական խանգարումներ` կապված գերհույզի, սթրեսի հետ; վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ; մտավոր հետամնացություն; հոգեբանական զարգացման խանգարում եւ լեզվի զարգացման յուրահատուկ խանգարումներ; սովորաբար մանուկ կամ դեռահաս տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ; հոգեկան խանգարումներ` առանց լրացուցիչ ճշտումների;
բ) նյարդային համակարգի հիվանդություններ՝
սիստեմային ատրոֆիաներ` գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ; արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ; նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ; կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ; էպիլեպսիա; նյարդամկանային սինապսի եւ այլ միոպաթիաներ; մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ; ողնուղեղի ախտահարումներ:
շարունակելի

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` քաղաքացիական ծառայողներն ի՞նչ խախտումների պատճառով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի:

Լիաննա Պողոսյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Պողոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառվում են, եթե քաղաքացիական ծառայողը` ա) անհարգելի պատճառով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, բ) անհարգելի պատճառով ոչ պատշաճ է կատարել իր ծառայողական պարտականությունները, գ) վերազանցել է իր ծառայողական լիազորությունները, դ) անհարգելի պատճառով խախտել է աշխատանքային կարգապահական ներքին կանոնները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:




Լրահոս