Որ վայրերում է արգելվելու ծխելը. տուգանքը` 250 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառության մեջ է գտնվում «Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:

Նախագծում ներկայացված են այն վայրերը, որտեղ արգելված է ծխել.

Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները

1. Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում և՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ  այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ.

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11)  տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,

12) օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,

13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,

16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում,

17) խաղատներում, առևտրի և զվարճանքի օբյեկտներում:

  1. Ձերբակալվածների, կալանավորվածների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան:
  2. Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով:
  3. Ջրային և երկաթուղային տրանսպորտում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համար հատկացվող տարածքների, դրանց առանձնացման և կահավորման պահանջները սահմանվում են տրանսպորտի և կապի ու առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինների համատեղ հրամանով:
  4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ մասում նշված հաստատություններում, հիմնարկներում վայրերում և տարածքներում պետք է տեղադրված լինեն ծխելու արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակներ, որոնց ներկայացվող պահանջները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:
  5. Բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համար հատկացվող տարածքների, դրանց առանձնացման և կահավորման պահանջները սահմանվում են քաղաքաշինության, բնապահպանության, տարածքային, առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինների համատեղ հրամանով:

Հավելենք, որ չսահմանված վայրում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում`250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով:




Լրահոս