ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ Կարեն Ավագյանի համացանցի էջից

Կարեն Ավագյանը համացանցի իր էջում շնորհավորել է որդու ծննդյան տարեդարձը, միայն թե գրառումը տառասխալով է արել՝ ծնունդտ (ճիշտը՝ ծնունդդ) : Չնայած ավելի ուշ նա ուղղել էր տառասխալը, բայց սրանից հետո շարունակում է արդիական մնալ պատգամավորների` հայերենին տիրապետելու հարցը:

 

 

 

ՀԱՐՑ. Ցանկանում եմ ձեռք բերել ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք: Խնդրում եմ ասեք` որքա՞ն գումար պետք է վճարեմ:

Իրինա Եգորյան (32 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկանքի տրամադրման համար գանձվում են հետեւյալ պետական տուրքերը եւ արտաբյուջետային վճարումները.
ա. 7 աշխատանքային օրը հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 1 000 ՀՀ դրամ, բ. ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ՀՀ մշտական բնակության վայր չունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայերեն լեզվով տեղեկանք տրամադրելու դեպքում` 16 000 դրամ, հայերեն-անգլերեն կամ հայերեն-ռուսերեն լեզուներով տեղեկանք տրամադրելու դեպքում, բացի վերը նշված «ա» եւ «բ» կետերում նշված վճարներից, գանձվում է եւս 5000 ՀՀ դրամ:
Տեղեկանքի տրամադրման համար նախատեսված ընդհանուր 7 աշխատանքային օրվա ժամկետը կարող է կրճատվել դիմումատուի ցանկությամբ համապատասխան վճարումներ կատարելու դեպքում ըստ օրերի`
– երկու աշխատանքային օրվա ընթացքում` 12.000 ՀՀ դրամ; երրորդ աշխատանքային օրը` 8.000 ՀՀ դրամ; հինգերորդ աշխատանքային օրը` 5.000 ՀՀ դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ մեկ դիմումի շրջանակներում տրամադրվում է մեկ տեղեկանք, եւ տրամադրվող տեղեկանքի տարբերակը ընտրվում է դիմումատուի կողմից:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` որո՞նք են հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները: Ի՞նչ է անհրաժեշտ` հաշմանդամության կարգ սահմանելու համար:

Գեղեցիկ Հակոբյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ հաշմանդամության խմբի սահմանման համար անհրաժեշտ են`
1. հաշմանդամության I խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 3-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (բացի աշխատանքային եւ ուսումնառության կարողություններից),
2. հաշմանդամության II խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 2-րդ աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (ուսումնառության 2-րդ եւ 3-րդ աստիճանների կարողության սահմանափակումները (բացառությամբ սովորողների), եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների հետ),
3. հաշմանդամության III խումբ` կենսագործունեության որեւէ տեսակներից մեկի 1-ին աստիճանի սահմանափակումը կամ դրանց զուգորդումն է (հաղորդակցվելու կամ ուսումնառության կարողությունների սահմանափակումը, եթե դրանք զուգորդվում են կենսագործունեության մեկ կամ մի քանի այլ տեսակների սահմանափակումների հետ):
(Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.03 թվականի թիվ 780-Ն որոշմամբ հաստատված կարգի 26, 27, 28 կետեր):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ եւ 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչեւ 18 տարին լրանալը:




Լրահոս