ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում

Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը, որը ավելի ուշ նշանակվեց Արագածոտնի մարզի քննչական վարչության պետ, երեկ առավոտյան` ժամը 10-ի սահմաններում, ավելով մաքրում էր իր ծառայողական մեքենայի ձյունը:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս պետք է ծոմ պահել: Հնարավո՞ր է ծոմ պահել եւ միեւնույն ժամանակ զատկական Սուրբ Հաղորդություն ստանալ:

Էլեն Ստեփանյան (28 տարեկան, ուսանողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծոմապահությունը հիմնականում ըստ ցանկության է: Թեեւ ծոմապահությունը շատ չնչին վերապահումներով պարտադիր է: Երբ պատրաստվում ենք Ս. Հաղորդություն ստանալ, պետք է ծոմ պահել տվյալ օրը` առավոտից: Թույլատրվում է միայն ջուր խմել: Իսկ եթե Ս. Հաղորդություն ստացողը հղի է կամ առողջական խնդիրներ ունեցող մարդ, ապա թույլատրվում է հաց ուտել եւ ջուր խմել: Մնացած դեպքերում ծոմ պահողն ինքն է որոշում` երբ եւ ինչ ժամկետով ծոմ պահել: Սակայն այդ որոշումը պարտադիր պետք է համաձայնեցվի հոգեւորականի հետ` ծոմապահության հոգեւոր խորհուրդն իմանալու համար: Ծոմապահությունն առանց աղոթքի եւ հոգեւոր սննդի անիմաստ կդառնա:
Եթե մարդը առողջ է, ապա կարելի է ուրբաթ երեկոյից պահել ծոմ եւ շաբաթ երեկոյան, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցելով, ստանալ Ս. Հաղորդություն, այնուհետեւ ուտել զատկական ուտեստ: Եթե երկարատեւ ծոմապահություն պահելը բարդ է, ապա կարող եք ծոմ պահել շաբաթ առավոտից եւ հաղորդվել Ճրագալույցի Ս. Պատարագին:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ պահեցողության ժամանակ որոշ առողջական խնդիրներ ունեցող քրիստոնյաներ, խորհրդակցելով քահանայի եւ բժիշկի հետ, կարող են հրաժարվել պահեցողությունից ամբողջությամբ կամ մասամբ:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` անձին հաշմանդամ ճանաչող (հաշմանդամության կարգ սահմանող) մարմինը ո՞րն է: Այսինքն` ո՞ր մարմինն է անձին հաշմանդամ ճանաչում:

Անժելա Կիրակոսյան (67 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հաշմանդամության կարգ սահմանում են միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (ԲՍՓ) կառուցվածքային ստորաբաժանումները (փորձաքննական բաժին, վերականգնողական ծրագրերի բաժին) եւ տարածքային մարմինները` բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները` ԲՍՓՀ-ներ: (Հիմք` ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետ):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անթույլատրելի են հաշմանդամության պատճառով հաշմանդամի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ պաշտոնի բարձրացման մերժումը, աշխատանքից հեռացումը, կամ այլ աշխատանքի փոխադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկաաշխատանքային փորձաքննության մարմինների եզրակացությամբ նրա առողջական վիճակը խոչընդոտում է մասնագիտական պարտականությունների կատարմանը:




Լրահոս