Ով կկարողանա այսուհետ ներում շնորհել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Այս նախագծով ներման բացառիկ իրավունքն այլևս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ:

Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, և «Ներման մասին» օրենքի փոփոխություններով, նախատեսվում է, որ պետք է լինի լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, որի անդամները դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին:

Եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդի իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի Սահմանադրական դատարան:

Սակայն Ներման հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, մինչդեռ նախկինում այդ հանձնաժողովը գործում էր ՀՀ նախագահին կից: Այսինքն ստացվում է, որ այսուհետ ներման հանձնաժողովի անդամներին նշանակելու է վարչապետը: Ընդ որում, այնպես է, որ ամեն ինչ արվում է կառավարության ու վարչապետի կողմից, իսկ նախագահին ներկայացվում է պատրաստի փաստաթուղթ: Սակայն հետաքրքիրն այն է, որ առանց նախագահի ստորագրության էլ կարող է այն օրենքի ուժ ստանալ:

Եթե նախագահը ոչ առարկում է, ոչ էլ Սահմանադրական դատարան է դիմում, ապա վարչապետի պատրաստած հրամանագիրը ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:




Լրահոս