ՖՈՏՈ. Ահա, թե ինչու է վտանգավոր պատրաստելուց առաջ միսը լվանալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուկայից գալիս եք տուն և անմիջապես լվանո՞ւմ միսը՝ կարծելով, թե դա ամենաանհրաժեշտն է: Սակայն միսը լվանալը ոչ թե օգնում է ազատվել վտանգավոր բակտերիաներից, այլ` հակառակը, նպաստում է դրա տարածմանն ամբողջ խոհանոցում:

Յուրաքանչյուր տանտիրուհի գիտի, որ պատրաստելուց առաջ մթերքը պետք է մանրակրկիտ լվանալ: Մրգեր, բանջարեղեն, ձու… այս բոլորի դեպքերում ճշմարտությունը գործում է, սակայն մսի հարցում՝ ոչ: Փորձելով մսի վրայից բակտերիաները լվանալ` դուք ավելի կվատացնեք իրավիճակը:

Հաշվի առնելով, որ դուք պատրաստվում եք միսը եփել, այլ ոչ թե հում ուտել, ապա բոլոր բակտերիաները կանհետանան տաք ջրի հետ միասին: Ինչը չես ասի լվացարանում և խոհանոցում տարածված բակտերիաների մասին, որը չի մաքրի ոչինչ:

Կա ևս մի փաստ. տաք ջրի օգնությամբ դուք խախտում եք մսի համային հատկությունները: Լվանալու դեպքում միսը կկորցնի իր համը:

Միսը լվանալու փոխարեն անհրաժեշտ է այն ուղղակի մաքրել անձեռոցիկով և սկսել պատրաստել: Սրբիչը, որով մաքրել եք միսը, նետեք, իսկ ձեռքերն էլ մանրակրկիտ լվացեք:

Պետք չէ լվանալ նաև սառեցման համար նախատեսված միսը:




Լրահոս