ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Սայաթ-Նովայի փողոցում

Հավանաբար այս տարրան նախատեսված է եղել բոլորովին այլ նպատակների համար, սակայն անցորդներն այն ընկալել են որպես աղբաման։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞վ կարող է ստանալ մանկավարժական մասնակի կենսաթոշակ։

Հայարփի Հարությունյան (53 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համաձայն կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն նաեւ թատերական եւ թատերահանդեuային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերաuանները` 50 տարին լրանալու դեպքում։

 

 

ՀԱՐՑ. խնդրում եմ ասեք, ինչ է իրենից ներկայացնում հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագիրը:

Երանուհի Հայրապետյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կազմվում է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից անձին հաշմանդամ ճանաչելու նույն օրը:
Վերականգնողական անհատական ծրագրում սահմանվում են վերականգնողական միջոցառումների ծավալները, տեսակները եւ ժամկետները, սոցիալական oգնության տեսակները, աշխատանքային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ գործունեության սահմանափակվածությամբ պայմանավորված հատուկ տեխնիկական միջոցների եւ ծառայությունների տեսակները:
ՎԱԾ-ն ունի երաշխավորական բնույթ: Հաշմանդամն իրավունք ունի հրաժարվելու վերականգնողական անհատական ծրագրով նախատեuված վերականգնողական միջոցառման տեuակից, ձեւից եւ ծավալից, ինչպեu նաեւ ամբողջ ծրագրի իրականացումից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ վերականգնողական անհատական ծրագիրը իրագործվում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջոցով: Վերականգնողական անհատական ծրագրի իրագործումը համակարգում է լիազորված մարմինը: Հաշմանդամների բժշկական, մասնագիտական եւ սոցիալական վերականգնումն իրականացվում է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի հաստատած, հաշմանդամների վերականգնողական բազային ծրագրին համապատասխան մշակած վերականգնողական անհատական ծրագրով:




Լրահոս