Մենք տարբեր պատճառներով ենք ռեստորան այցելում: Ոմանք սիրում են պարբերաբար չուտել տանը, ոմանք նոր տպավորություններ են փնտրում, ոմանք էլ` փախչում առօրյա հոգսերից: Սակայն շատերն այնտեղ են գնում լավ ժամանակ անկացնելու, ընկերական միջավայրում սնվելու համար: Յուրաքանչյուր վայր թելադրում է պահվածքի իր կանոնները:
Պետք չէ մատները թափահարել
Ուղղակի պետք է մատները վեր բարձրացել, այլ ոչ թե դրանք թափահարել կամ բղավել մատուցողին կանչելու համար:
Արագ պատվեր մի պահանջեք
Մի կասկածեք, որ խոհարարները ձգտում են որքան հնարավոր է արագ պատրաստել ուտեստներ: Այդպես են աշխատում նաև ռեստորաններում: Եվ յուրաքանչյուր ուտեստ իր պատրաստման միջին ժամկետն ունի:
Պահեք հեռախոսը
Ռեստորանում հեռախոսը պահեք պայուսակի մեջ կամ գրպանում և ձգտեք շփվել ձեր սեղանակցի հետ:
Մի ուսումնասիրեք մարդկանց
Ուշադիր մարդկանց նայելն ու ուսումնասիրելը վիրավորական է:
Անձեռոցիկը մոխրամանի մեջ մի նետեք
Մոխրամանն անձեռոցիկի և այլ մեծ իրերի համար չէ: Ճիշտ կլինի օգտագործված անձեռոցիկը դնել ափսեից ձախ:
Ձգտեք չաղմկել
Ռեստորանում ընկերների հետ ժամանակ անցկացնելն, իհարկե, հաճելի է, սակայն ոչ թե այլ մարդկանց հարմարավետության հաշվին: Ձգտեք կատակել, ծիծաղել, պարզապես մեկ տոն ցածր:
Ձեր հագուստն աթոռի հենակին մի գցեք
Ձեր իրերը կարող են լրացուցիչ անհարմարավետություն ստեղծել ռեստորանի աշխատակիցների համար:
Թողեք թեյավճար
Հիշեք, որ թեյավճարները մատուցողների եկամտի 70-80 տոկոսն են: Սա ռեստորանների ավանդույթն է: