Լուսանկարն արվել է Վանաձորում
Լուսանկարում Վանաձորի բժշկական կենտրոնի գլխավոր մուտքն է. փոսերն այստեղ անպակաս են տարին 12 ամիս: Չնայած տնօրինության կողմից պարբերաբար փորձ է արվում հարթեցում կազմակերպել, սակայն անձրեւից հետո տեսարանը նորից նույնն է:
ՀԱՐՑ. Քաղաքացիական ծառայության քննություն անցկացնելու համար կոնկրետ ի՞նչ հիմքեր են անհրաժեշտ:
Տիգրան Իսահակյան (51 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայողական քննություն անցկացվում է`
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել Խորհրդին. բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունը ստանալու համար,
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունը ստանալու համար:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը շարունակվում է, եթե նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը չի ընդունել նրա ծառայողական պարտականությունների կատարումը կասեցնելու մասին համապատասխան իրավական ակտ:
ՀԱՐՑ. Անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց բնակվում է այստեղ եւ ունի աշխատելու մտադրություն: Կարո՞ղ է աշխատել առանց աշխատանքի թույլտվության:
Սուսաննա Մարտիրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել` ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա, դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք, ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները:
շարունակելի
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով: