Հեղափոխությունը բավարար չէ` ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Վարչապետ ընտրվելուցհետո սա Փաշինյանի առաջին այցն է ԱՄՆ, սակայն առկա տեղեկատվությամբ` վարչապետը չի հանդիպելու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս հանգամանքը խիստ մտահոգիչ է` ցուցադրելովամերիկյան քաղաքական շրջանակների հստակ անտարբերությունը Հայաստանի նկատմամբ:

Հայաստանը ԱՄՆ-ի համար քաղաքական հետաքրքրություն, որպես այդպիսին, միշտ չէ, որ ներկայացրել է: Մերձավորարեւելյան մեծ քաղաքականության համատեքստում ԱՄՆ-ն Կովկասում առանձին մարտավարություն, ըստ էության, չի իրացնում:

Կովկասյան տարածաշրջանում իր դիրքավորումը ԱՄՆ-ն հիմնականում զուգորդում է մի կողմից` Թուրքիայի եւ Իրանի, մյուսկողմից` Ռուսաստանի հետ հարաբերություններին: Այլ կերպ ասած` Հայաստանն ԱՄՆ-ին հետաքրքիր է այնքանով, որքանով հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի են ծառայեցվել վերոնշյալ պետություններիհետ ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը կամ ինչ-ինչ խնդիրներ առաջացնելուն:

Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ Կովկասի բոլորպետություններին: Օրինակ` Վրաստանի հետ հարաբերություններն ԱՄՆ-ի համար խիստ նշանակալից են բացառապես ռուս-վրացական հակադրության համատեքստում, հետեւաբար Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում: Հատկանշական է, որ այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը Սպիտակ տանը հանդիպել է նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնիհետ, իսկ սեպտեմբերի 20-ին` պետքարտուղար Մայք Փոմփեոյի:

Հաշվի առնելով Վրաստանի թվացյալ կարեւորությունը ԱՄՆ-ի համար, մեղմ ասած, տարակուսելի է, որ վարչապետին չի ընդունել ոչ միայն նախագահ Դոնալդ Թրամփը, այլեւ նույնիսկ փոխնախագահ Մայք Փենսը: Արդ, նույնիսկ տարածաշրջանում իր հիմնական աջակից համարվող պետության վարչապետին ԱՄՆ նախագահը չհանդիպեց, ինչը մատնում է, որ Թրամփի արտաքին քաղաքական հետաքրքրություններն ավելի շատ չինա-կորեական տարածաշրջանում են:

Հայաստանի անկախության 27-ամյա պատմության ընթացքում Հայաստանով ԱՄՆ-ն հետաքրքրվել է մի քանի անգամ: Այդ հետաքրքրության առաջին վկայությունը կարելի է համարել 1991թ․ նոյեմբերին երդմնակալության արարողությունից անմիջապես հետո նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցելությունը ԱՄՆ: Այնժամ փլուզվող ԽՍՀՄ-ում Հայաստանը խիստհետաքրքրական էր ԱՄՆ-ի համար` պայմանավորված նաեւ Հայաստանում, համեմատ ԽՍՀՄմյուսպետությունների, կայուն ու ժողովրդավարական իշխանության ձեւավորմամբ:

1994թ. օգոստոսի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտոնական այց կատարեց ԱՄՆ: Տեր-Պետրոսյանը նորանկախ Հայաստանի միակ ղեկավարն էր, որը ԱՄՆ պաշտոնական այց կատարեց: Եւ ընդհանրապես այդ այցը բացառիկ էր, քանի որկրում էր պաշտոնական-աշխատանքային բնույթ։ Պահպանված էին արարողակարգի բոլոր առանձնահատկությունները, իսկ Հայաստանի պատվիրակությունը (պատմության մեջառաջին ու դեռեւս վերջին անգամ) հանգրվանել էր «Բլեյեր Հաուս»-ում, որն ԱՄՆ նախագահների հատուկ հյուրերի կեցավայրն է։

Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը նոր թափ ստանալով 1998-1999 թթ․, երբ ԱՄՆ-ն ակտիվորեն սատարեց պալատական հեղաշրջմամբ իշխանության եկած ուժերին, իսկհետո կայացավ Վազգեն Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն ու բանակցությունները փոխնախագահ Ալ Գորիհետ: 2001թ․նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված` ԱՄՆ-ն կրկին հայացք ձգեց Հայաստանին, երբ նոր վարչակազմը փորձում էր պատմություն կերտել` Արցախի հակամարտության կարգավորումն իրականություն դարձնելով:Ջորջ ԲուշԿրտսերը ջանքեր գործադրեց ՔիՎեստում Քոչարյանին ու Ալիեւին համաձայնության հակելու համար, սակայն ձախողումից հետո ԱՄՆ-ն մոռացավ Հայաստանի մասին: Հայաստանն ամերիկյան օրակարգում հայտնվեց արդեն 2008թ․Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու ժամանակ: «Վիկիլիքսի» բացահայտումներից պարզ է դարձել, որ դեռեւս նախընտրական շրջանում էր Սերժ Սարգսյանը խոստացել ամերիկացիներին համաձայնելու հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքական առաջարկին: Դրա դիմաց ԱՄՆ-ն լուռ կեցվածք ընդունեց մարտի 1-ի սպանդի ուխիստ վիճահարույց ընտրությունների արդյունքներով ձեւավորված Սարգսյանի նախագահության հանդեպ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տապալումից հետո ԱՄՆ-ն կրկին անտարբեր կեցվածք որդեգրեց Հայաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի այսօրինակ քաղաքականությունը, սակայն, լիովին բնական է` հաշվի առնելով ԱՄՆ-ի գերտերություն  լինելու հանգամանքն ու աշխարհաքաղաքական շահերը: Այս համատեքստում Հայաստանի իշխանության խնդիրը պետք է լինի ոչ թե համոզել ԱՄՆ-ին ինչ-որ քայլեր ձեռնարկել ի նպաստ ՀՀ-ի, այլ որսալ ամերիկյան հիմնարար հետաքրքրություններն ու ՀՀ շահերը փորձել համընկեցնել դրանց:

 

Ակնհայտ է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները փորձելու են դիվիդենտներ քաղել` շահարկելով վարչապետ Ն․ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահ Թրամփի չկայացած հանդիպման փաստը: Դրանից խուսափելու համար նախընտրելի կլիներ, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե ջանքերը կենտրոնացնեին փոխնախագահ Փենսիհետ հանդիպում կազմակերպելու վրա` չտարվելով քարոզչական հետաքրքրություններով: Սակայն սա կարելի է գործնական դաս համարել, թե ինչի վրա պետք է շեշտադրել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում եւ կոնկրետոր հարցերում է հնարավոր առաջացնել ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Հայաստանն աշխարհին որեւէ շնորհչի արել իր թավշյա հեղափոխությամբ, որպեսզի միայն այդ փաստով նրա առաջ բացվեն բոլոր դռները: Հեղափոխությունը միջազգային հարթակներում հնարավոր է կապիտալիզացնել նոր կադրերով ու արտաքին քաղաքականության հստակ հայեցակարգով:

Ն. Հովեսփյան




Լրահոս