ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետերից ով քանի ձայնով է ընտրվել. Հայկ Մարությանի ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն արդեն անցյալում են: Եվ քանի որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրություններում մասնակցություւնը չի գերազանցել 50 տոկոսի շեմը, ինչը ներկայիս իշխանությունների ընդդիմախոսներին հիմք է տալիս հայտարարելու, թե նշանակում է` այդքան մարդ դեմ է իշխանություններին: Միայն թե իրականում այդ հայտարարությունները էժանագին մանիպուլյացիայի ժանրից են:

Նշենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին 848 հազար 343 ընտրողից մասնակցել է 370 հազար 365-ը, որը կազմում է ընդրողների 43 տոկոսը: Բացարձակ առաջատարը «Իմ քայլը» դաշինքն էր, որ ստացել է 294 հազար 109 ձայն կամ ընտրությունների մասնակիցների 81 տոկոսից ավելին: Ընտրություններին մեծ փորձ ունեցող եւ այսօր ԱԺ-ում ներկայացված կուսակցություններից ԲՀԿ-ն ստացել է 25 219 ձայն կամ 6.9 տոկոս, ՀՅԴ-ն` 5882 ձայն: Ընդ որում, ՀՅԴ-ն այս անգամ էլ չհաղթահարեց ավագանու անցողիկ շեմը: Փոխարենը ավագանու կազմում անցել է «Լույս» դաշինքը, որ ստացել էր 5 տոկոս:

Մինչ այդ փորձել ենք պարզել, թե ինչպես են անցել Երեւանի ավագանու նախորդ ընտրությունները:

Համամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու առաջին ընտրությունները եղել են 2009 թվականին, որին մասնակցում էր 7 ուժ, այդ թվում` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Այդ տարի ընտրողների թիվը կազմում էր 790 հազար, իսկ ընտրություններին մասնակցել էր 404 հազար 634 ընտրող՝ 52.45 տոկոսը:

ՀՀԿ-ն, որի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն էր, ստացել էր 186 հազար 630 ձայն, կամ 47.43 տոկոս: Երկրորդ տեղում ԲՀԿ-ն էր` 89 131 ընտրող կամ 22.65 տոկոս: Ավագանու կազմում անցել էր նաեւ ՀԱԿ-ը, որ 69 հազար 140 ձայն կամ 17.5 տոկոս: Մյուս ուժերը, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունները, չէին անցել ավագանի. ՕԵԿ-ը ստացել էր 20 հազար 106 ձայն կամ 5.11 տոկոս, իսկ ՀՅԴ-ն էլ` 18.094 ձայն կամ 4.60 տոկոս: Այսինքն` առաջին անգամ ընտրության ժամանակ ՀՀԿ-ն չի հավաքել նույնիսկ 50+1 ձայն: Այդ ժամանակ ավագանու անդամներ էին դարձել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը:

Ավագանու հաջորդ ընտրություններն անցկացվեցին 2013 թվականին, որին եւս 7 ուժ էր մասնակցում: Այդ տարի ընտրողների թիվը աճել էր` 790 հազարից դառնալով 816 հազար 494 ընտրող: Ընտրություններին էլ մասնակցել էր 437 հազար 079 ընտրող կամ 53.53 տոկոսը: Այդ տարի ՀՀԿ-ն ստացել էր 235 հազար 515 ձայն, այսինքն` ընտրողների 55.90 տոկոսը: ԲՀԿ-ն հավաքել էր 97 հազար 166 ձայն, այսինքն` 23.06 տոկոս: Այդ տարի էլ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, ավագանու անդամ էր դարձել նաեւ «Բարեւ Երեւան» դաշինքը` հավաքելով 35 հազար 721 ձայն` 8.48 տոկոս: ՀՅԴ-ն հավաքել էր 15 հազար 997 ձայն, 3.80 տոկոս, ՕԵԿ-ն էլ 15 հազար 732 ձայն, այսինքն` 3.73 տոկոս ձայն:

Երեւանի ավագանու հաջորդ ընտրությունները տեղի ունեցան 2017 թվականին: Այս անգամ ընտրությունների մասնակցությունը շատ ցածր էր, եւ մասնակցում էր միայն երեք ուժ, որոնք էլ այնուհետեւ դարձան ավագանու անդամներ: 816 հազար 494 ընտրողի փոխարեն 2017 թվականին այդ թիվը կազմում էր 842 հազար 151 ընտրող, որից մասնակցել են միայն 345 հազար 158-ը՝ 40.9 տոկոսը, այսինքն` մոտ 100 հազար ընտրողով քիչ, քան 2013 թվականին էր: ՀՀԿ-ն ստացել էր 240 հազար 34 քվե` 71.25 տոկոս, «Ելք» դաշինքը` 70.730 (21 տոկոս) եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 26.107 ընտրող, այսինքն` 7.75 տոկոս ձայն:

Թավշյա հեղափոխությունից հետո 816 հազար 494 ընտրողի փոխարեն այդ թիվը կազմում էր 848 հազար 343 ընտրող, իսկ մասնակիցների թիվն էլ` 345 հազար 158-ից դարձել է` 370 հազար 365, այսինքն ընտրողների թիվը միայն անցյալ տարվա համեմատ ավելացել էր 25 հազարով եւ ավելացել էր նաեւ ընտրողների ընդհանուր թիվը:

Պետք է շեշտենք փաստը, որ ընտրացուցակում առկա ընտրողների մի զգալի մասն այսօր Հայաստանում չէ, բայց քանի որ նրանք շարունակում են մնալ ՀՀ քաղաքացի, բնականաբար, պահպանում են իրենց իրավունքները, այդ թվում՝ ընդգրկված են ընտրացուցակներում: Ու եթե ընտրողների ընդհանուր թվից հանենք ՀՀ-ից բացակայողների քանակը, ապա միգուցե պարզվի՝ ընտրություններին մասնակցել են Երեւանի առկա բնակչության 60-65 տոկոսը, միգուցե ավելի շատ: ՈՒ սա հենց քաղաքականապես ակտիվ հատվածն է, որ մասնակցում է քաղաքական պրոցեսներին, ընտրություններին: Ուստի, հատկապես ՀՀԿ-ականների հայտարարությունները, թե ընտրություններին քիչ մարդ է մասնակցել, մեղմ ասած, հեռու է իրականությունից:

Այս կիրակի տեղի ունեցած ընտրություններից մեկ հետեւություն եւս. նախորդ ընտրությունների ամփոփ տվյալները ցույց տվեց նաեւ` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի վարկանիշը տարեց տարի նվազել է: Եթե 2013 թվականին ԲՀԿ-ն հավաքել էր 97 166 ձայն, այսինքն` 23.06 տոկոս, ապա սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ այս ուժը ստացել է 25.219 ձայն, այսինքն` 6.95 տոկոս ձայն: Եվ փաստորեն 5 տարի անց այս կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել:

Նույնը նաեւ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի դեպքում է: Եթե 2009 թվականին ՕԵԿ-ը ստացել էր 20 106 ձայն իսկ ՀՅԴ-ն էլ` 18.094 ձայն եւ 2013 թվականին ՀՅԴ-ն հավաքել էր 15.997 ձայն, 3.80 տոկոս, ՕԵԿ-ն էլ 15.732 ձայն, ապա այս տարի նրանց արդյունքները շատ քիչ են եղել: Մասնավորապես, ՕԵԿ-ը` 3948 ձայն, ՀՅԴ-ն էլ` 5882 ձայն: Այս կուսակցությունների անկումը եւս ակնհայտ է: Հատկանշական է, որ նախորդ ընտրություններում անարգել ընտրակաշառք է բաժանվել, գործի են դրվել վարչական ռեսուրսները: Այս անգամ նման բան չկար, եւ սեպտեմբերի 23-ի ընտրություններին մասնակից բոլոր ուժերն ընդունել են արդյունքները` շեշտելով, որ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ: Ու փաստորեն, ստացվում է՝ իրական ընտրությունների պայմաններում առանց կողմնակի ազդեցության (առանց ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման) երբեմնի ուժեղ թվացող կուսակցությունները շատ-շատ քիչ ձայն ունեն:

Եվ մեկ բան եւս. նախորդ ընտրություններին մասնակցում էր միայն երեք ուժ, եւ քաղաքացիները նաեւ այլընտրանք չունեին, իսկ այս ընտրություններին մասնակցում էր 12 ուժ, եւ ընտրության հնարավորությունը լայն էր: Սակայն հենց այս պայմաններում է «Իմ քայլը» դաշինքը ստանում աննախադեպ 81 տոկոս ձայն:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս