Հայրս գերմարդ էր. ինչ է պատմում Շառլ Ազնավուրի որդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին, որը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին։ Հարցազրույցում նա պատմում է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ծրագրի, հոր հետ հարաբերությունների և իր հայկական արմատների մասին։

Հարցազրույցի հայերեն թարգմանությունը կարող եք օգտագործել ամբողջությամբ կամ մասնակի՝ նյութի վերջում պարտադիր հղում կատարելով Le Journal du Dimanche շաբաթաթերթին։Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ֆայլում, ինչպես նաև տրամադրում հայր և որդի Ազնավուրների լուսանկարը։

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին և բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։

Le Journal du Dimanche Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին:

Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րնէ դրա առաքելությունը։

Նիկոլա Ազնավուր․Այս ծրագրի գաղափարը հորս մոտ ծնվել է տարիներ առաջ և մենք այն ձևավորել ենք միասին: Նրա ցանկությունը էր կիսվել մարդկանց հետ իր համարամենաթանկով՝ֆրանսերենով, երաժշտությամբ և կինոյով: Ինձ թույլ տամ մեջբերել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. «Ֆրանսիական մշակույթը կշողա Հայաստանում «Ազնավուր» կենտրոնի միջոցով»:

Այդ կենտրոնի մի մասը նվիրված կլինի նրա արվեստին, բայց ավելի շատ ինտերակտիվ միջավայրի, այլ ոչ թե ավանդական թանգարանի տեսքով: Կենտրոնի այցելուներին կողջունի հորս ձայնը, որը կուղեկցի նրանց հորս կյանքի ամենանշանակալիփուլերով` ծնողների արտագաղթից մինչևնրա հաղթանակը բեմում: Բացի թանգարան լինելուց կենտրոնը նաև հանդես կգա որպես կրթական և մշակութային փոխանակումների, քննարկումների և ուսանելու վայր: Մենք մասնավորապես կենտրոնում կառաջարկենք ֆրանսերենի ուսուցման մեթոդ` հիմնված հորս ստեղծագործությունների տեքստերի վրա:

«Ազնավուր» կենտրոնի ամբողջական հայեցակարգն ու գաղափարըկներկայացվի լայն հանրությանը հոկտեմբերի 11-ին Երևանում՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Չնայած այն խոր վշտին, որ կենտրոնը պետք է հանդիսավոր բացեմ առանց հորս, իմ պարտքն է հարգել նրա հիշատակը և անել ամեն ինչ, որպեսզի նրա տեսլականը իրականություն դառնա:

Le Journal du Dimanche. Միասին դուք հիմնել եք «Ազնավուր» հիմնադրամը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հանգամանքներում է այն ստեղծվել, ինչպիսի՞ գործունեությունայն կարող է ծավալել և որո՞նք են հիմնադրամի առջև դրված նպատակները:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս խորապես նվիրյալ մարդ էր: Մեծահոգությունն ու առատաձեռնությունը նրա կյանքի առանցքում էին և՛ որպես արտիստ, և՛ որպես մարդ: Գործը ու ժառանգությունը, որը նա թողնում է իրենից հետո, հսկայական է։

Հանրությունը հիշում է նրա նվիրվածությունը հայ ժողովրդին, որը նա ցուցաբերեց 1988 թ․ Սպիտակի ողբերգական երկրաշարժից հետո, հատկապես «Քեզ համար Հայաստան» նախաձեռնության միջոցով: Նա հավասարապես ներգրավված էր նաև քաղցկեղի և ալցհեյմերի դեմ պայքարում, վերջերս մասնակցել է նաև Հայիթի երկրաշարժի զոհերին օգնության տրամադրելուն:

Մեծ պատիվ և մեծ հնարավորություն էվառ պահել հորս հիշատակը հիմնադրամի միջոցով: Ցանկանում եմ ընդգծել, թե որքան զգացված եմ վերջին օրերինմարդկանց աջակցությունից: Սրտանց շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերելթե՛ իրենց խոսքերով,թե՛ հիմնադրամին կատարած իրենց նվիրատվություններով:

Le Journal du Dimanche․ Ձեր հորը՝ Շառլ Ազնավուրին, համազգային հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաշմանդամների պալատում։ Դուք անմիջապես ընդունեցի՞ք այդ գաղափարը, թե այն քննարկումների առարկա է եղել ձեր ընտանիքում։ Ի՞նչը ձեզ ստիպեց համաձայնվել։ Ի՞նչմտապահեցիք այդ հանդիսավոր պահից, այդ օրը հնչած ելույթներից, հատկապես Հանրապետության նախագահի ելույթից։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հայ ներգաղթյալների որդի էր։ Իմ պապիկն ու տատիկը ամեն ինչ արել են ֆրանսիական հասարակությունում ինտեգրվելու համար։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդել Հայաստանին մեր պատկանելիության և կապվածության վրա։ Հայրս շատ երջանիկ կլիներ, եթե իմանար, որ արժանացել է նման պատվի, երբ Հայաստանի ու Ֆրանսիայի ղեկավարները միասին հարգում են իր հիշատակը Ֆրանսիական հանրապետության համար խորհրդանշական այս վայրում։

Էմանուել Մակրոնի ելույթը շատ հուզիչ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, վարչապետ Փաշինյանին և նախագահ Սարգսյանին մեր կողքին լինելու և հոգեհանգստի արարողությանը մասնակցելու համար։Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր մտերիմներին, ներկաներին, ովքեր հավաքվել էին նրան հարգանքի տուրք մատուցելու։

Le Journal du Dimanche Շատերի համար Շառլ Ազնավուրն աշխարհում ամենահայտնի ֆրանսիացի երգիչն էր։ Արդյո՞ք նրա մեջ երկու մարդ էր ապրում, որոնց պիտի տարբերակեիք․ Շառլ՝ հայր ու տղամարդ, և Ազնավուր՝ ժողովրդական գործիչ։ Ինչո՞վ էին նրանք միմյանցից տարբերվում:

Նիկոլա Ազնավուր․ Հայրս գերմարդ էր։ Կարո՞ղ եք պատկերացնել՝ 94 տարեկանում ինքնաթիռ նստել Ճապոնիայում երկու համերգ ունենալու համար, վերադառնալ և իրար հետևից անցկացնել հարցազրույցներ։ Մինչև բավականին պատկառելի մի տարիք հասնելը, նա ընդամենը գիշերը մի քանի ժամ էր քնում։

Նա միշտ ստեղծագործում էր՝ տեքստ գրում, երաժշտություն ստեղծում, համերգ տալիս կամ շրջագայում․․ Նա պետք է որ ապրած լինի սովորական մարդու առնվազն երեք կամ չորս կյանքին համարժեք։ Կարծում եմ, որ ստեղծագործելով ապրելու այս անհագ ծարավը նրան փոխանցվել էր իր ծնողներից, ովքեր մազապուրծ էին եղել ցեղասպանությունից։ Այդ խոր ցնցումըմղում է ապրելու։

Le Journal du Dimanche Նա բավականին շատ էր աշխատում։ Ինչպես էր կարողանում ժամանակ գտնել ընտանիքիհամար համերգների և ստեղծագործելու հետ միաժամանակ։

Նիկոլա Ազնավուր․ Երբ նա երկար շրջագայությունների էր մեկնում, մենք նրան շատ քիչ էինք տեսնում, բայց նա մեզ ամեն օր զանգում էր։ Միշտ վերադառնում էր շատ նվերներով և մեծ սիրով։ Մենք մեծացել ենք այդպիսի միջավայրում և հասկացել ենք, որ մարդկային հարաբերություններն ամենակարևորնեն։

Le Journal du Dimanche Ի՞նչ խորհուրդներ է նա տվել Ձեզ, որոնք մինչ այսօր ուղղություն են տալիս կյանքում։ Ձեր կարծիքով, կյանքի ո՞ր կանոններն են նրան ուղեկցել և թույլ տվել դառնալ այն, ինչ նա դարձավ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս երբեք խորհուրդներ չի տվել, նույնիսկ իր երեխաներին։ Նա սովորեցնում էր օրինակով։ Նա մեզ սովորեցրել է աշխատանքի և ճշտապահությանկարևորությունը։ Նրա կարեկցելու զգացումը, մարդասիրական գործունեությունը ինձ ոգեշնչում են շարունակելու իր գործը։ Իմ հոր ամենանվիրական ցանկություններից մեկն էր «Ազնավուր» հիմնադրամի շուրջ միավորել բոլոր նրանց, ովքեր իրենց մեջ գտնում են մարդկանց հետ կիսվելու և բաց լինելու արժեքները։

Le Journal du Dimanche․ Ունե՞ք ընդհանուր երաժշտական նախասիրություններ։

Նիկոլա Ազնավուր․ Հայրս հետաքրքրված էր երաժշտական բոլոր ժանրերով՝ անընդհատ փնտրելով նոր մտքեր և ոգեշնչում, բայց առավելապես կապված էր տեքստերի որակին և ֆրանսիական երաժշտության մեծ հեղինակներին։ Ինչ վերաբերում է ինձ, խոստովանեմ, որ իր երգերից բացի գրեթե ուրիշ բան չեմ լսում։Տպավորություն ունեմ, որ նա ամեն ինչ ասել է, ամեն ինչ գրել է մարդկային զգացմունքների մասին։

Le Journal du Dimanche. Ի՞նչ էր նա Ձեզ պատմում իր կյանքից, իր ծնողներից, Հայաստանից։ Ինչպիսի՞ դրվագներ էր շոշափում։ Ի՞նչ է նա Ձեզ սովորեցրել իր պատմության մասին։

Նիկոլա Ազնավուր․ Ինձ բախտ չի վիճակվել ճանաչել տատիկիս և պապիկիս, որովհետև նրանք մահացել էին, երբ ես դեռ չէի ծնվել։
Հայրս հակված չէր շատխոսել այդ մասին, միգուցե սա պայմանավորված հայկական դաստիարակությունից բխող որոշակի զսպվածությամբ։ Բայց նա սիրում էր մեզ պատմել հետաքրքրաշարժ պատմություններ իր ծնողների մասին։ Քիչ ավելի ուշ ես դրանցից ավելի շատերն իմացա՝ կարդալով նրա գրքերը։

Հայաստանը բացահայտել եմ իր հետ ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին անգամ, երբ այնտեղ եմ գնացել, միանգամից համակվել եմ մի շատ ուժեղ զգացումով։ Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ։

Le Journal du Dimanche. Ի՞նչ եք հասկացել նրանից, և, ի՞նչ եք կարծում, նա, ով այդքան հետաքրքրասեր էր երիտասարդության հանդեպ, ի՞նչհասկացած կլինի Ձեզնից։

Նիկոլա Ազնավուր․ Նա շատ էր կարդում, հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի է ունենում աշխարհում։Նա ծարավ էր ճանապարհորդությունների, բացահայտումների, սիրում էր ինֆորմատիկան, լուսանկարչությունը և ուզում էր փորձել աշխարհի բոլոր խոհանոցները։ Նա ինձ փոխանցել է այդ հետաքրքրասիրությունն ու սրտաբացությունը։ Հետաքրքրասեր մարդիկ միշտ ինչ-որ բան ունեն կիսելու։

Le Journal du Dimanche․ Գիտե՞ք՝ ինչու է նա ընտրել Նիկոլա անունը Ձեզ համար։

Նիկոլա Ազնավուր․Նա ընտրել էր ռուսական անուններ իր վերջին երեք երեխաների համար՝ Կատյա, Միշա, Նիկոլայ։ Բայց Ֆրանսիայում մարդիկ սխալ էին արտասանում իմ անունը, և նա նախընտրեց Նիկոլան։

Le Journal du Dimanche Իր ո՞ր երգն եք նախընտրում։ Ո՞րն է, ըստ Ձեզ, նրան առավելագույնս բնորոշում։ Լսե՞լ եք այն երգերը, որոնք դեռ գրում էր։ Ինչի՞ մասին են։

Նիկոլա Ազնավուր․ Ես չունեմ առանձին նախընտրածերգ, դրանք բոլորն այնքան ամբողջական են։ Տարբեր երգեր ինձ ուղեկցում են կյանքիս տարբեր դրվագներում՝ կախված իրավիճակներից, որոնց միջով անցնում եմ։

Le Journal du Dimanche․ Ի՞նչ կցանկանայիք, որ հիշվի նրանից։

Նիկոլա Ազնավուր․ Ամեն ինչ։ Որ հիշենք նրա ստեղծածն իր ամբողջականությամբ, այն այնքան հարուստ է՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, ինչպես նաև իր մարդասիրություն ու համամարդկային արժեքները։ Նա երգում էր ութ լեզուներով։ Իր հանդիսատեսը շատ մեծ է, նա կարողացել է հուզել սրտերն ամենուր, որտեղ երգել է և անցնել սերունդների միջով։

Le Journal du Dimanche․ Ի՞նչն է ամենաթանկը, որ նա կտակել է Ձեզ։ Նրա ո՞ր առարկան կցանկանայիք պահել՝ որպես հուշ։

Նիկոլա Ազնավուր․ Մենք ընտանիքում կապված չենք առարկաներին։ Մենք միակարծիք որոշեցինք իր անձնական իրերը նվիրել «Ազնավուր» հիմնադրամին։ Նա ընդմիշտ կլինի մեզ հետ, մեր սրտերում և հուշերում։ Ամենաթանկ բանը, որ նա մեզ տվել է՝ ուրիշներին օգտակար լինելու պատրաստակամությունն է։

Le Journal du Dimanche․ Իսկ ո՞րն էր վերջին նվերը, որ նա Ձեզ բերել է շրջագայությունից։

Նիկոլա Ազնավուր․ Ճապոնիայում նա գնել էր մի զվարճալի շապիկ իմ որդու՝ Միսաքի համար, ով ծնվել է այս տարվա օգոստոսին։ Մենք միասին նշեցինք նրա մեկամսյակը։




Լրահոս