ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Շունն ինքն իրեն կալանավորել է։ Կարեւորը՝ հանգիստ է ու ապահով։

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ հանրային սննդի օբյեկտ, սակայն հիմա այն տվել եմ վարձակալության: Ուզում եմ իմանալ` արտոնագրային վճար ով պետք է վճարի: Եթե օբյեկտը վարձով է տրամադրվում, ապա ով է հանդիսանում արտոնագրային վճար վճարող:

Հարություն Գեւորգյան (52 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի 1-ին կետի դրույթներով` անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք համարվում են արտոնագրային վճար վճարող նաեւ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների` օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):
Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձեւակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում արտոնագրային վճար վճարողներ են համարվում վարձակալները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում: Արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն մտադիր է փոխել իր կենսաթոշակի տեսակը, ապա նա ի՞նչ պետք է անի, ինչպե՞ս կարող է փոխել կենսաթոշակի տեսակը:

Լիդա Հունանյան (64 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք: Ի դեպ, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս