ԵՊԲՀ-ն և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի պետական բժշկական համալսարանը և Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը համագործակցության հուշագիր են ստորագրել:

Ինչպես տեղեկացրին ԵՊԲՀ-ից, գիտական խորհրդի հանդիսավոր նիստր նշանավորվել է հուշագրի ստորագրմամբ, ինչպես նաև նշվել է բժշկագիտության անվանի ներկայացուցիչներ, պրոֆեսորներ Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի 120-ամյակները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի բժշկական գիտա-ուսումնական կենտրոնի տնօրեն, ՌԴ գիտությունների ակադեմիկոս Արամայիս Կամալովը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ այսօր բուհի համար շատ կարևոր օր է, քանի որ հուշագրի ստորագրմանը զուգահեռ նշվում է նաև համալսարանի ակունքներում գտնվող հիմնադիրների՝ մեծանուն պրոֆեսորներ Ա․ Յ․ Աբրահամյանի և Ք․ Ա․ Պետրոսյանի 120-ամյակները։

Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս հուշագիրը կդառնա նոր, արդյունավետ համագործակցության սկիզբ երկու համալսարանների միջև։

«Այդ համագործակցությունը տարիներ շարունակ եղել է տարբեր մակարդակներում՝ կրթական, գիտական, գործնական»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորը։

Արամայիս Կամալովը նշեց, որ շատ հաճելի է կրկին գտնվել պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում, որտեղ տարբեր առիթներով ելույթներ է ունեցել իր գործընկերների հետ։

«Մեր համագործակցությունը Հայաստանի հետ եղել և միշտ կլինի՝ կրթության, գիտության ոլորտում՝ ապոհովելով հումանիտար կապերը»,- նշեց նա։ Ակադեմիկոսը ներկայացրեց նաև իր ղեկավարած առողջապահական, կրթական հաստատության փորձն ու խոսեց բիոբժշակգիտության ոլորտի նորարարությունների մասին։

ԵՊԲՀ ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Սերգեյ Ֆանարջյանն ծոնաթացրեց ներկաներին բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի մրցանակակիր, ուրոլոգ Արամ Հակոբի Աբրահամյանի կենսագրական մանրամասներին: Անդրադարձավ նրա մասնագիտական և հասարակական ակտիվ գործունեության մանրամասներին: Անվանի բժիշկ-գիտնականին ճանաչողները գիտեն, որ Արամ Աբրահամյանն անտարբեր չի եղել գեղանկարչության հանդեպ: Ավելին՝ ռուս հեղինակների նրա շուրջ 350 աշխատանք ընդգրկող հավաքածուն նա նվիրել է հայ ժողովրդին, Հայաստանին: Նվիրաբերած գեղանկարչության հավաքածուի հիման վրա 1984 թվականին Երևանում հիմնադրվել է Ռուսական արվեստի թանգարանը:

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ներկայացրեց վնասվածքաբան-օրթոպետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քրիստափոր Հայրապետի Պետրոսյան անցած ուղին: Ավագ գործընկերոջ մասին խոսեց նաև նրա անունը կրող Երևանի Վնասվածքաբանությանև օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վաչագան Պետրոսյանը:

Նա շեշտեց, որ թե´ Արամ Աբրահամյանը, թե´ Քրիստափոր Պետրոսյանը հայ բժշկագիտության ամենավառ, զարգացած ներկայացուցիչներից էին:

Այնուհետև, Նոմինացիոն կոմիտեի նախագահ, Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը ընթերցեց Գիտական խորհրդի որոշումը, որի համաձայն այսուհետև Մասնագիտական և շարունակական կենտրոնի կլինիկական օրդինատորներն Արամ Աբրահամյանի և Քրիստափոր Պետրոսյանի անվան անվանական կրթաթոշակներ կստանան:

Նշենք, որ Գիտխորհրդի հանդիսավոր նիստին ներկա էին անվանի պրոֆեսորների ընտանիքի անդամները, բժշկագիտության, առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ:




Լրահոս