ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է մարզահամերգային համալիրում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ վերջին հրաժեշտն են տվել օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանին: Լեգենդար ծանրորդին հրաժեշտ տալու են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ներկա ու նախկին մարզիկներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:

 

 

ՀԱՐՑ. 2014թ. անցել եմ կենսաթոշակի: Մինչեւ 1991թ. հաշվարկել են իմ աշխատանքային ստաժը, իսկ 91թ. հետո 1-1,5 տարի չեն հաշվարկել: Դիմել եմ դատարան, մերժում եմ ստացել: Ի՞նչ կարող եմ անել:

Արամայիս Գրիգորյան (ք. Երեւան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը` նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 15-րդ կետի համաձայն` անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`
1) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին եւ նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող` ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում եւ էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.
2) անհատական հաշվառման տվյալների բազան եւ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող, ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների մասին տվյալների բազան:
Եթե 1992թ հունվարի 1-ից հետո աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվում, ապա այդ ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է կառավարությունը:

 

 

ՀԱՐՑ. Ճանապարհային վճարն ուշացնելու, սահմանված ժամկետում չվճարելու դեպքում ինչպիսի՞ պատասխանատվություն է սահմանված: Ի՞նչ է ենթադրում դա:

Կարեն Գրիգորյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Գրիգորյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ համաձայն «Ճանապարհային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ կետի` ճանապարհային վճարի վճարումն ուշացնելու համար վճար վճարողներից գանձվում է տույժ` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պակաս մուծված գումարի 0,25 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է ժամանակին չվճարված վճարի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված) նկատմամբ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճանապարհային վճար վճարողներ են համարվում տրանսպորտային միջոցների սեփականատերերը, իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով ճանապարհներից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:




Լրահոս