Լուսանկարն արվել է Երեւանի հիվանդանոցներից մեկում
Ինչպես ասում են, այստեղ բարքերն ուրիշ են: Մարդիկ չեն կորցնում ամեն քայլափոխի գումար վաստակելու հնարավորությունը, եւ սա այն դեպքում, երբ մեզանում հիվանդանոցային ծառայություններն առանց այն էլ թանկ են, եւ մեծ խնդիր չէր բախիլը բոլորին անվճար տրամադրելը:
ՀԱՐՑ. Ես գրանցված եմ Երեւանում: Դեկտեմբերի 9-ին աշխատանքային պարտականությունների բերմամբ լինելու եմ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ուզում եմ իմանալ` ինչպե՞ս կարող եմ մասնակցել ընտրությանը: Խնդրում եմ մանրամասն ներկայացնել կարգը, ի՞նչ է ինձնից պահանջվում:
Նատալյա Պողոսյան (28 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե անձը այդ համայնքի հաշվառում ունի, պարտադիր պայմանը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար այն է, որ պետք է դիմի այլ համայնքի հաշվառում ունեցող անձնագրային վարչություն գրավոր (օրինակ` Գյումրիում հաշվառվող անձը Երեւանում է գտնվում, եւ Երեւանի հաշվառում ունեցողը Գյումրիում է գտնվում): Դա սովորական ընդհանուր ընթացակարգն է: Մինչեւ նոյեմբերի 29-ը դիմում է ներկայացվում համապատասխան անձնագրային ծառայություն, այս դեպքում` կա՛մ Երեւանի, կա՛մ Գյումրու, որպեսզի անձը ընդգրկվի ըստ գտնվելու վայրի ընտրողների տեղամաս:
Այստեղ կա բացառություն. օրինակ` սովորական դեպքում քաղաքացին, եթե Գյումրու բնակիչ է եւ ուզում է մի տեղամասից մյուս տեղամասն ընդգրկվել, ապա օրենքը թույլ չի տալիս: Կամ, ենթադրենք, Կապանը խոշորացված համայնք է, Կապանի մեկ գյուղական համայնքից մյուս գյուղական համայնք, կամ գյուղական համայնքից քաղաքային համայնք, օրինակ` Կապան քաղաք, ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար օրենքը հնարավորություն չի նախատեսում, որովհետեւ դա մեկ համայնք է: Բացառություն է նախատեսված այստեղ հանձնաժողովի անդամների համար. եթե իրենք աշխատանքի բերումով այդ օրը առավոտյան 8:00-ից մինչեւ 20:00 լինելու են աշխատանքի մեջ` տեղական հանձնաժողովում, բնականաբար նրանք նույնպես իրավունք ունեն դիմում ներայացնելու, որոնց վրա չի տարածվում այդ համայնքի հաշվառում ունեցողը: Կարող է, ենթադրենք, Երեւանի մեկ ընտրատեղամասից մյուս ընտրատեղամաս փոխելու, եթե ինքը հանձնաժողովի անդամ է, այս դեպքում որեւիցէ խնդիր չկա: Նույնպես մինչեւ 29-ը կարող է դիմում ներկայացնել համապատասխան անձնագրային ծառայություն:
Եթե անձը հաշվառված է Երեւանում, բայց ընտրության օրը լինելու է Շիրակում, հաշվառման վայրի անձնագրային ծառայություն դիմում է ներկայացնում մինչեւ 29-ը` ըստ ընտրողների ցուցակում ընդգրկվելու համար: Նրանք կհանեն դիմողին հիմնական ցուցակից, էլեկտրոնային եղանակով կներմուծեն այլ վայրի ընտրողների տեղամաս, որտեղ ընտրության օրը լինելու է դիմողը:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիների հարցի պատասխանը հնարավորինս պարզ ներկայացված է: Մնում է ժամանակ չկորցնել եւ հասցնել մինչեւ նոյեմբերի 29-ը դիմում ներկայացնել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձը որպես հանձնաժողովի նախագահ ընտրության օրը գտնվելու է այն տեղամասում, որտեղ հաշվառված չէ, ապա նա ի՞նչ կարող է անել: Ուզում եմ հնարավորինս մանրակրկիտ ծանոթանալ կարգին:
Հրանուշ Մելոյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե խոսքը վերաբերում է հանձնաժողովի անդամներին, օրինակ` եթե անձը հաշվառված է Երեւան քաղաքի Նոր Նորքի 2/2 տեղամասում, բայց այդ օրը նշանակված է հանձնաժողովի անդամ 3/14 տեղամասում, ապա նա որպես հանձնաժողովի անդամ կարող է դուրս գալ իր հաշվառման վայրի տեղամասից եւ քվեարկել այն տեղամասում, որտեղ այդ օրն աշխատելու է (այս օրենքը վերաբերում է միայն հանձնաժողովի անդամներին): Ինչ վերաբերում է համայնքից համայնք տեղափոխվելու սահմանափակման, ապա ասեմ, որ դրանից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի: Յուրաքանչյուր անձ, որն ընդգրկված է ընտրողների ցուցակում, բայց քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, պետք է դիմի անձնագրային բաժանմունք (մինչեւ նոյեմբերի 29), դուրս գա իր համայնքում ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից եւ ընդգրկվի այն համայնքի ընտրողների ցուցակում, որտեղ նա լինելու է քվեարկության օրը: Ցանկացած քաղաքացի (լրագրող, դիտորդ, տնտեսագետ) կարող է դուրս գալ ընտրողների իր ցուցակից եւ ընտրության մասնակցել իր համայնքից դուրս, օրինակ` որեւէ մարզի ընտրողների ցուցակում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած տեխնիկական մանրուքները շատ են, բայց լավ է, որ ընտրողներն ունեն քվեարկության այլընտրանքներ: