ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Վերաքննիչ դատարանի բակում

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին երեկ Վերաքննիչ դատարանի բակում բողոքի ակցիա էր իրականացնում: Նշենք, որ երեկ դատարանում ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը: Գասպարին բողոքի ակցիա էր անում` ձեռքին հետեւյալ գրությամբ պաստառով. «Եկել է ստոր բռնությունների եւ լկտի նվաստացումների համար պատասխանատվության ենթարկելու ժամանակը»:

 

 

ՀԱՐՑ. Մայրս իր անունով ավանդ է ունեցել: Հիմա նա մահացել է: Խնդրում եմ ասել` որպես ժառանգ կարո՞ղ եմ ստանալ նրա գումարը:

Սերիկ Մանուչարյան (Արարատի մարզ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 23.04.2014 թվականի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդերի դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` փոխհատուցում ստանալու համար ավանդատուների տվյալների հաշվառումը ենթակա է գրավոր մերժման, եթե ավանդատուն մահացել է:
Ելնելով վերը նշվածից` դիմումատուն չի կարող ձեռք բերել մահացած մոր անունով ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փոխհատուցման գործընթացը կարգավորող իրավական ակտերում բացառություններ սահմանված չեն:

 

 

ՀԱՐՑ. Իմ անունով ակտ եմ ստացել, սակայն չեմ իմացել, արդյունքում գործը հայտնվել է ԴԱՀԿ-ում: Նշեմ, որ ակտի մեջ եղած արձանագրությունը կազմվել է հեղափոխության օրերին: Հիմա չեմ կարողանում աշխատավարձ ստանալ: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարող եմ անել: Կարո՞ղ եմ բողոքարկել. խնդրում եմ որեւէ տարբերակ առաջարկել:

Գոռ Մանուկյան (35 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանապետության օրենքի 88-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտով սահմանված դրամական պահանջը ներկայացվում է հարկադիր կատարման միայն վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, այսինքն` նույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներն անցնելուց հետո: Հետեւաբար, եթե վարչական ակտն արդեն իսկ ներկայացվել է հարկադիր կատարման, ուրեմն այն բողոքարկել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է հարցի կարգավորման ինչ-որ տարբերակ առաջարկելուն, ապա վարչական ակտը հարկադիր կատարման ծառայություն ուղարկելուց հետո վարչական ակտով սահմանված տուգանքի գանձման հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կատարվում հարկադիր կատարման ծառայության կողմից:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ ցավալի է, բայց հասարակության մեջ նման կարգավիճակում հայտնված քաղաքացիների թիվն օր օրի ավելանում է: Մնում է ներկայանալ ՀՀ արդարադատության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն եւ խնդրի լուծման որեւէ տարբերակ գտնել:




Լրահոս