Ո՞Վ Է ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թագուհի Թովմասյան. Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու, «Ժողովուրդ» օրաթերթի եւ armlur.am կայքի հիմնադիր խմբագիր: Մարդ, որ մշտապես աչքի է ընկել իր քաղաքացիական բարձր գիտակցությամբ, համարձակությամբ, ստի եւ կեղծիքի նկատմամբ անհաշտ կեցվածքով: Մարդ, որը եղել է խոսքի ազատության, մարդու իրավունքների, 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո քաղբանտարկյալների ազատության համար պայքարողներից մեկը: Մարդ, որ մշտապես եղել է ժողովրդի կողքին` փորձելով լուծում տալ նրանց խնդիրներին: Թագուհին այդպիսին էր, երբ լրագրող էր, նաեւ այդպիսին էր, երբ հիմնեց այսօր արդեն հայաստանյան լրատվական կյանքում առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ժողովուրդ» օրաթերթը: Եւ հաճախ հենց «Ժողովուրդ» օրաթերթի միջամտության շնորհիվ հազարավոր քաղաքացիների խնդիրներ իրենց լուծումն են ստացել: Ընդ որում, նրա ղեկավարած լրատվամիջոցը հոգատար, աչալուրջ եւ հետեւողական է գտնվել ոչ միայն Թագուհու հարազատ Գեղարքունիքի մարզի եւ Վարդենիսի բնակիչների դեպքում, այլեւ ողջ Հայաստանի ու Արցախի քաղաքացիների:
Այնպես որ, ընտրելով Թագուհի Թովմասյանին` Գեղարքունիքի բնակիչներն իրոք ընտրում են մի մարդու, որ կարող է իրենց խնդիրների բարձրացնողն ու լուծողը լինել երկրի օրենսդիր մարմնում: Եվ իզուր չէ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս կատարած այցի ժամանակ, քաղաքացու կողմից բարձրացված հարցին ի պատասխան, ասաց. «Եթե Թագուհուն ասել եք, ապա նա թերթի գլխավոր խմբագիր է, նա հարցին էնպիսի հնչեղություն կարող է տալ, որ ինձ ասելու կարիք չկա»:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր եւ օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից: Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եւ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ:

 

 

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանին հատկապես լրագրողները շատ են ցանկանում տեսնել ապագա խորհրդարանում: Սա մեկ պարզ պատճառով՝ պարոն Սահակյանի հարցազրույցները միշտ ինքնատիպ են ստացվում: Բայց նա չկա ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների մեջ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահակյանը մեկնաբանել է. «Ես ԱԺ նախագահ եմ եղել եւ չեմ կարծում, որ կուսակցական աշխատանքը պետք է թողնեմ եւ զբաղվեմ ընդդիմության գործունեությամբ»: «Քանի որ ՀՀԿ-ն հիմա իշխանություն չէ, Դուք չեք ուզում ընդդիմադիր պատգամավոր լինել» հարցին նա պատասխանել է. «Ես ոչ թե ընդդիմադիր պատգամավոր եմ, այլ իմ բնույթն է ընդդիմադիր»: Իսկ ՀՀԿ-ն մի օր կվերդարձնի՞ իշխանությունը, ետ կգա՞ իշխանության: Գ. Սահակյանը պատասխանել է. «ՀՀԿ-ի խնդիրը իշխանության գալը չէ: ՀՀԿ-ի խնդիրն է ունենալ այն պետությունը, որը երազել են մեր պապերը: Իշխանությունը անընդհատ կարող է փոփոխվել»:

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հոկտեմբերի 24-ին հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու, եւ դա լինելու է երրորդ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը: Նա չէր տվել այդ պատգամավորի անունը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանի մասին է: Ի դեպ, այդ հայտարարութունից հետո Հարությունյանն այլեւս ԱԺ-ում չի երեւացել: Ամիսներ անց մեր հրապարակած տեղեկությունները հաստատվեցին: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ԱԺ՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն ստանալու համար: Իսկ մինչ այդ մեզ հայտնի դարձավ, որ այս քրեական գործով կան նաեւ կալանավորվածներ. գործարար Սիլվա Համբարձումյանն այս գործով ցուցմունք է տվել, որ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի գործընկերներ Արմեն Խաչատրյանին եւ Վիկտոր Մարտիրոսյանին, եւ հիմա նրանք կալանավորված են:

 

 

ՈՒՂՂՈՐԴՎԱԾ
Գյումրիում նախօրեին դաժան սպանություն է կատարվել: Լուսադեմին փողոցում ծեծի է ենթարկվել 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, որը ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Կատարվածից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեց վարկածը, թե սպանության հեղինակը կարող է լինել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Ու քանի որ Գյումրիում դեռ թարմ է ավելի քան երեք տարի առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանության հիշողությունը /սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը/, արյունոտ միջադեպին կրկին ռուս զինծառայողի մասնակցության վարկածը միանգամից դարձավ քննարկումների առարկա, շրջանառվեց լրատվամիջոցներով՝ որպես հիմնական: Չնայած այդ վարկածը հաստատող որեւէ փաստարկ, փաստարկի նշույլ անգամ չներկայացվեց:
Կատարվածին արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, որ հայտարարություն տարածեց` հերքելով իրենց որեւէ զինծառայողի առնչությունը միջադեպին: «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմավարական եւ ավանդական բարեկամական հարաբերություններում»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:
Եթե անկեղծ, ապա առաջին հայացքից սովորական թվացող այս թյուրիմացությունն իրականում բավական լուրջ, հեռուն գնացող նպատակ էր հետապնդում. նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ տարածել: Մանավանդ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդիկ հաճախ տեղի են տալիս զգացմունքներին` ետին պլան մղելով բանականությունը: Ըստ այդմ, ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ տարածելու բավական լավ հող կա: Թե ո՞ր ուժերին է ձեռնտու նման գործելաոճը, կարելի է միայն ենթադրել. այդ ուժերը քիչ չեն:
Հակառուսական տրամադրություններ սերմանելու համար այս պահը պատահական չի ընտրված. հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են իրավահավասարության սկզբունքի հիման վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության միջազգային ասպարեզում ներկայանում է որպես ինքնիշխան երկրի ղեկավար: Միաժամանակ, պատահական չէ, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Պուտինի հետ հաճախակի շփումների մասին, նաեւ վերջերս Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում որոշում ընդունելը: ՀՀ-ում նախորդ շաբաթ նաեւ Լազարեւյան ակումբի նիստ էր տեղի ունեցել: Այսինքն՝ ոմանց, այնուամենայնիվ, նյարդայնացնում է այս ամենը, եւ փորձում են հարամել:




Լրահոս