ՀԱՅՏՆԻ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԱՆՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն անցյալում են, այժմ բոլորին հետաքրքրում է, թե ինչ պատկեր կունենա ապագա խորհրդարանը, ովքեր կլինեն պատգամավորներ: Ապագա խորհրդարանը կունենա 132 պատգամավոր` 88-ը` «Իմ քայլը» դաշինքից` ներառյալ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչները, 26 մանդատ` ԲՀԿ-ից եւ 18 պատգամավոր` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը նոր ձեւավորվող խորհրդարանի երրորդ ուժն է, խորհրդարանում կունենա 18 պատգամավոր, որից 9-ը՝ ռեյտինգային ցուցակներով, 9-ը ՝ համապետական:
Այսպիսով, 9 վարկանիշային ընտրակարգով պատգամավոր դարձած անձինք են`
Թիվ 1 ընտրատարածք` Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ
Գուրգեն Բաղդասարյան-1223 ձայն,
Թիվ 2 ընտրատարածք` Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ
Գեւորգ Գորգիսյան -1672 ձայն,
Թիվ 3 ընտրատարածք` Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ
Էդմոն Մարուքյան-4450
Թիվ 4 ընտրատարածք` Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններ
Մանե Թանդիլյան -3636
Թիվ 6 ընտրատարածք` Արմավիրի մարզ
Էդվարդ Անդրեասյան – 1915
Թիվ 8` Գեղարքունիքի մարզ
Ռուբիկ Ստեփանյան – 897 ձայն
Թիվ 9 ընտրատարածք` Լոռու մարզ
Քրիստ Մարուքյան – 2041 ձայն, Տարոն Սիմոնյան – 1361 ձայն
Թիվ 11՝ Շիրակի մարզ
Սարիկ Մինասյան – 1963 ձայն
Եթե ինքնաբացարկներ չլինեն, ապա վարկանիշային ընտրակարգով կանցնեն վերը նշված թեկնածուները: Եվ եթե կրկին ինքնաբացարկներ չլինեն, ապա համապետական ցուցակն էլ կունենա հետեւյալ տեսքը.
1. Բաբաջանյան Արման, 2. Խաչատրյան Արկադի, 3. Սամսոնյան Անի, 4. Բաբայան Հարություն, 5. Եղիազարյան Արմեն, 6. Կոստանյան Աննա, 7. Սիմոնյան Կարեն, 8. Գրիգորյան Սրբուհի, 9. Ալեքսանյան Սարգիս:
Կրկին նախնական տվյալներով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներով կունենա 26 մանդատ, որից 13-ն ընտրվում են տարածքային ցուցակներով, եւս 13-ը՝ համապետական ցուցակով: Վարկանիշային թեկնածուների ցանկ
Թիվ 1 ընտրատարածք՝
Արտյոմ Ծառուկյան – 1118 ձայն
Թիվ 5՝
Տիգրան Ստեփանյան – 2166 ձայն
Թիվ 6՝
Քաջիկ Գեւորգյան – 3377 ձայն
Արայիկ Աղաբաբյան – 1634 ձայն
Թիվ 7՝
Նորա Առուստամյան – 1994 ձայն
Թիվ 8՝
Հրանտ Մադաթյան – 1739 ձայն
Թիվ 9՝
Արթուր Դալլաքյան – 2121 ձայն
Թիվ 10՝
Էդուարդ Բաբայան – 7472 ձայն
Դավիթ Մանուկյան – 4560 ձայն
Ջանիբեկ Հայրապետյան – 984 ձայն
Թիվ 11՝ Շիրակ
Վարդան Ղուկասյան – 3198 ձայն
Վարդեւան Գրիգորյան – 2783 ձայն
Թիվ 12՝ Սյունիք, Վայոց Ձոր
Նաիրա Զոհրաբյան – 2110 ձայն
Սա եւս այն դեպքում, եթե ինքնաբացարկներ չլինեն: Իսկ համապետական ցուցակն էլ կունենա հետեւյալ տեսքը.
1. Գագիկ Ծառուկյան, 2. Միքայել Մելքումյան, 3. Արթուր Գրիգորյան, 4. Տիգրան Ուրիխանյան, 5. Արման Աբովյան, 6. Վահե Էնֆիաջյան, 7. Իվետա Տոնոյան, 8. Գեւորգ Պետրոսյան, 9. Սերգեյ Բագրատյան, 10. Շաքե Իսայան, 11. Վարդան Վարդանյան, 12. Կարինե Պողոսյան, 13. Սողոմոն Սողոմոնյան:
Իսկ «Իմ քայլը» դաշինքը կունենա 42 պատգամավոր վարկանիշային ընտրակարգով: Սակայն այստեղ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան մյուս ուժերի դեպքում, եւ կլինեն ինքնաբացարկներ: Այժմ փորձենք հասկանալ, թե ովքեր կարող են լինել նրանք.
Թիվ 1 ընտրատարածք. (3 պատգամավոր)
Հայկ Կոնջորյան` 12784 ձայն,
Երջանիկ Հակոբյան` 11178 ձայն,
Մխիթար Հայրապետյան` 6257 ձայն: Մխիթար Հայրապետյանը գործադիրից կտեղափոխվի օրենսդիր:
Թիվ 2 ընտրատարածք` (4 պատգամավոր)
Տիգրան Ավինյան` 14314 ձայն,
Լենա Նազարյան` 11300 ձայն,
Նիկոլայ Բաղդասարյան` 9092 ձայն,
Հակոբ Արշակյան` 6849 ձայն:
Սակայն չի բացառվում, որ Տիգրան Ավինյանը եւ Հակոբ Արշակյանը պահպանեն իրենց պաշտոնները կառավարությունում եւ այդ պարագայում նրանց մանդատները կտրվեն Լիլիթ Մակունցին` 5087 ձայն եւ Վահագն Հովակիմյանին՝ 3585 ձայն: Արդեն իսկ լուրեր կան, որ Մակունցը կշարունակի աշխատանքը խորհրդարանում: Սակայն նա, ինչպես նաեւ վերը նշված մյուս պաշտոնյաները, անցողիկ տեղերում էին նաեւ համամասնական ցուցակով:
Թիվ 3 ընտրատարածք (4 պատգամավոր)
Արարատ Միրզոյան` 25550 ձայն,
Արայիկ Հարությունյան` 13810 ձայն,
Հրաչյա Հակոբյան` 8920 ձայն,
Գեւորգ Պապոյան` 3932 ձայն:
Այստեղից միայն Արայիկ Հարությունյանը կմնա գործադիրում:
Թիվ 4 ընտրատարածք (3 պատգամավոր)
Ալեն Սիմոնյան` 21812 ձայն,
Դավիթ Սանասարյան` 14316 ձայն,
Էդուարդ Աղաջանյան` 5597 ձայն:
Այստեղ կարող են ինքնաբացարկներ լինել Սանասարյանի եւ Էդուարդ Աղաջանյանի պարագայում: Սակայն նրանցից հետո եւս ձայների քանակով առաջատարները կրկին կառավարության անդամներ են:
Թիվ 5 ընտրատարածք (4 պատգամավոր)
Գարիկ Սարգսյան` 22604 ձայն,
Սեդրակ Թեւոնյան` 11401 ձայն,
Տաթեւիկ Գասպարյան` 9390 ձայն,
Սերգեյ Ատոմյան` 6271 ձայն,
Եթե Գարիկ Սարգսյանը շարունակի մնալ մարզպետ, ապա նրա փոխարեն մանդատը կտրվի Հովիկ Աղազարյանին` 5759 ձայն:
Թիվ 6 ընտրատարածք (3 պատգամավոր)
Արգիշտի Մեխակյան` 13112 ձայն,
Վիկտոր Ենգիբարյան` 7995 ձայն,
Նարեկ Մկրտչյան` 6441 ձայն:
Վերջինս Էջմիածնի փոխքաղաքապետն է եւ համամասնական ցուցակում վերջինն է` 183-ը:
Թիվ 7 ընտրատարածք (3 պատգամավոր)
Դավիթ Գեւորգյան` 16708 ձայն,
Մաթեւոս Ասատրյան` 7270 ձայն,
Սերգեյ Մովսիսյան` 5380 ձայն:
Եթե Դավիթ Գեւորգյանը շարունակի մնալ մարզպետ, ապա նրա փոխարեն մանդատ կստանա Արսեն Նազարյանը` 3188 ձայն:
Թիվ 8 ընտրատարածք (3 պատգամավոր)
Վարազդատ Կարապետյան` 14616 ձայն,
Գնել Սանոսյան` 12096 ձայն,
Հայկ Սարգսյան` 11563 ձայն:
Գնել Սանոսյանը եւ Հայկ Սարգսյանը կպահպանեն իրենց ներկայիս պաշտոնները, եւ խորհրդարան կգնան Վարազդատ Կարապետյանն ու Թագուհի Թովմասյանը, որը ստացել է 7114 ձայն:
Թիվ 9 ընտրատարածք (4 պատգամավոր)
Արամ Խաչատրյան` 15038 ձայն,
Սուրեն Պապիկյան` 14885 ձայն,
Արեն Մկրտչյան` 8179 ձայն
Արփինե Դավոյան` 8139 ձայն:
4 անձինք էլ կառավարության անդամներ են: Իր պաշտոնը կպահպանի Սուրեն Պապիկյանը: Նրան ձայների քանակով հաջորդում է ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Թիվ 10 ընտրատարածք (4 պատգամավոր)
Սասուն Միքայելյան` 31739 ձայն,
Ռոմանոս Պետրոսյան` 20934 ձայն,
Վահե Հովհաննիսյան` 6400 ձայն,
Վաղարշակ Հակոբյան` 4033:
Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի մարզպետի աշխատանքը, ապա մանդատ կարող է ստանալ Լիլիթ Ստեփանյանը` 3847:
Թիվ 11 ընտրատարածք (3 պատգամավոր)
Ֆելիքս Ցոլակյան` 24172 ձայն,
Կարեն Սարուխանյան` 6271 ձայն
Սոֆիա Հովսեփյան` 5981 ձայն:
Ցոլակյանը ու Սարուխանյանը մանդատներ չեն ստանա եւ այդ դեպքում պատգամավոր կարող են դառնալ Նազելի Բաղդասարյանը` 4771 ձայն եւ Տիգրան Պետրոսյանը` 4541:
Թիվ 12 ընտրատարածք` 3 պատգամավոր
Տրդատ Սարգսյան` 10042 ձայն,
Տիգրան Կարապետյան` 9922 ձայն,
Նարեկ Բաբայան` 9657 ձայն:
Սակայն Տրդատ Սարգսյանը կշարունակի աշխատանքը որպես Վայոց ձորի մարզպետ, եւ մանդատ կստանա Կարեն Համբարձումյանը` 7474 ձայն: Նշենք նաեւ, որ Նարեկ Բաբայանն էլ Սյունիքի փոխմարզպետն է: Եթե մանդատ չվերցնի, ապա այն կստանա Արմեն Խաչատրյանը` 6657 ձայն:
Տավուշի մարզ` 2 պատգամավոր
Սիփան Փաշինյան` 17155 ձայն,
Վահե Ղալումյան` 8985 ձայն:
Սակայն վերջինս կմնա որպես մարզպետ եւ մանդատ կստանա Հայկ Չոբանյանը` 5269 ձայն:
Համամասնական ցուցակի 42 հոգին կարող են լինել`
Զարուհի Բաթոյան, Ռուբեն Ռուբինյան, Մարիա Կարապետյան, Նարինե Թուխիկյան, Գայանե Աբրահամյան, Լուսինե Բադալյան, Անուշ Բեղլոյան, Հակոբ Սիմիդյան, Հերիքնազ Տիգրանյան, Եղիշե Սողոմոնյան, Հռիփսիմե Գրիգորյան, Արմեն Փամբուխչյան, Շիրակ Թորոսյան, Աննա Կարապետյան, Հայկ Գեւորգյան, Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան, Արման Բոշյան, Արման Եղոյան, Ալեքսանդր Ավետիսյան, Քրիստինե Պողոսյան, Վլադիմիր Վարդանյան, Տիգրան Ուլիխանյան, Ղազարյան Թագուհի, Արսեն Ջուլֆալակյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սոնա Ղազարյան, Կորյուն Մկրտչյան, Արտակ Մանուկյան, Սուրեն Գրիգորյան, Մերի Գալստյան, Նարեկ Զեյնալյան, Համազասպ Դանիելյան, Սիսակ Գաբրիելյան, Էդգար Առաքելյան, Գոռ Գեւորգյան, Բաբկեն Թունյան, Տաթեւիկ Հայրապետյան, Սոս Ավետիսյան, Վահագն Թեւոսյան, Ծովինար Վարդանյան, Արթուր Դավթյան:
Իհարկե կարող են լինել փոփոխություններ, եթե թեկնածուներից մի քանիսն ինքնաբացարկի դիմում ներկայացնեն ԿԸՀ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ
ՀՀԿ-ն, ըստ էության, համակերպվել է առաջիկա հինգ տարիներին արտախորհրդարանական ընդդիմություն լինելու մտքի հետ եւ չի պատրաստվում բողոքարկել դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Չնայած այս առումով կուսակցությունում այնքան էլ միասնական կարծիք չկա, եւ կան ՀՀԿ-ականներ, ովքեր կողմ են բողոքարկման, քանի որ ընտրատեղամասերում տվյալները այլ են եղել, արդյունքում այլ թվեր են հրապարակվել: Սակայն ընդհանուր արդյունքում որոշվել է ավելի չսրել իրավիճակը եւ չբողոքարկել. այդ տեսակետին է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Սակայն չբողոքարկելը չի նշանակում, թե նրանք պատրաստվում են ձեռքերը ծալած նստել: Այս հարցում որոշումը կուսակցությունում միատեսակ է: Ինչպես նախընտրական քարոզչության ժամանակ, այնպես էլ այժմ ՀՀԿ-ականները պատրաստվում են շատ ակտիվ լինել սոցիալական ցանցերով, լրատվամիջոցներով եւ ի ցույց դնել գործող իշխանությունների յուրաքանչյուր սայթաքումը: Ընդ որում, նախկին իշխանությունները մտադիր են ակտիվ աշխատեցնել «ֆեյք-նյուզերը»` այդ դաշտում պայքարելով իշխանությունների դեմ: Տոներից հետո ՀՀԿ-ն կարող է նաեւ փողոցային պայքար սկսել. այս հարցում քննարկումները դեռեւս ընթանում են: «Ժողովուրդ» օրաթերթը ընտրությունների արդյունքների մասին փորձեց զրուցել ՀՀԿ-ականների հետ, սակայն նրանք չցանկացան որեւէ բան ասել: «Հայտարարություն ենք տարածել: Ուրիշ ասելու բան չունեմ»,- նշեց ՀՀԿ շտաբի պետ Դավիթ Հարությունյանը: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե գուցե որոշ ժամանակ անցնի, ասելիք կլինի: «Որեւէ մեկնաբանություն, հարցազրույց չեմ ուզում տալ»,- հավելեց նա:

 

 

ԽՆԱՄԻՆԵՐՈՎ
Երեկ Հանրապետության հրապարակում, ապա Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացվեց` ի պաշտպանություն սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, այժմ կալանքի տակ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Չնայած, որ ներկաները նշում էին, թե հավաքն ինքնաբուխ է, սակայն կազմակերպիչը եւ սոցիալական ցանցերում այդ մասին ակտիվ տարածողը Հայոց ազգային դաշինքն է` ի դեմս Արմեն Մինասյանի: Երեկ` ցույցերից հետո, Նիկոլ Փաշինյանի թիմակիցները տեղեկություններ եւ լուսանկար հրապարակեցին, թե Արմեն Մինասյանը թավշյա հեղափոխությունից հետո եղել է իրենց շտաբում, փորձել համագործակցել: Ցույցի ընթացքում սոցիալական կայքով ցուցարարներին միանալու կոչեր էր հնչեցնում նաեւ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը: Նկատենք, որ երեկվա հանրահավաքը շատ սակավաթիվ էր, ներկա էին նաեւ Քոչարյանի բարեկամները: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցն արձանագրել է, որ ցուցարարների թվում էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի խնամին` «Բարս» անշարժ գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը եւ նրա մյուս որդին` Քոչարյանի փեսայի եղբայրը:




Լրահոս