Լուսանկարն արվել է Երեւանում
21-րդ դարում հանդիպում են նաեւ շարժական «խոդովիկներ», որոնք հասանելի են ամենուր եւ ցանկացած պահի:
ՀԱՐՑ. Ես ՀՀ քաղաքացի չեմ, ուզում եմ ՀՀ-ում ԱՁ բացել, սակայն թույլ չեն տալիս: Հարկայինից ինձ տեղեկացնում են, որ պետք է կուտակային վճարումներ կատարեմ: Բայց ես ինչո՞ւ պետք է կուտակային վճարեմ, ես այստեղի քաղաքացի չեմ, եւ այս երկիրն ինձ թոշակ չի տալու: Խնդրում եմ ինձ հստակ տեղեկացնել, թե ինչու պետք է Ռուսաստանի Դաշնության քաղաքացին ՀՀ-ում կուտակային մուծումներ կատարի: Ուզում եմ օրենքով սահմանված կարգով տեղեկանալ իմ իրավունքներին:
Վարազդատ Հակոբյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ֆիզիկական անձի` (այդ թվում` օտարերկրյա քաղաքացի հանդիսացող) որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումն իրականացվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Անձի` որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը մերժելու հիմքերը սահմանված են նշված օրենքի 28-րդ հոդվածով:
Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիների կողմից սոցիալական վճարներ կատարելուն, ապա այդ կապակցությամբ հայտնում ենք հետեւյալը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա (այդ թվում` մասնակցի կողմից նախկինում ներկայացված դիմումի հիման վրա ծրագրային վճարի տեսքով վճարվող կենսաթոշակը) միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է նույն մասում սահմանված պայմաններից որեւէ մեկը, մասնավորապես` ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակիցը վերադառնում է իր մշտական բնակության երկիր:
շարունակելի
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` բարձր լեռնային գոտում ուսուցիչ աշխատելու համար փոխհատուցում, գույքի ապահովում տրամադրվո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս է տրամադրվում: Ո՞ւր պետք է դիմել:
Մարինե Մարկոսյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանն ուղղված հարցմանը` հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 25 սեպտեմբերի 2003 թվականի ««Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրերի ««ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն»» պետական ոչ առեւտրային կազմակերպություններ մանկավարժական կադրեր գործուղելու»» N 1412-Ն որոշմամբ հաստատված կարգի եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` ուսուցիչները կարող են գործուղվել հանրակրթական ուսումնական հաստատություններ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած ՀՀ ԿԳՆ-ի ուղարկած «գեղեցիկ» պատասխանին` անհասկանալի է` ուսուցիչները փոխհատուցում ստանում են, թե ոչ: