Դեղին պանիր
Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, հատկապես դանդաղ և հանգամանորեն ծամելու դեպքում դեղին պանիրը բարձրացնում է բերանի խոռոչի pH-ը, այն է՝ թթվայնությունը: Միաժամանակ, դրա շնորհիվ նվազում է կարիեսի առաջացման և լնդերի բորբոքման վտանգը:
Բացի այդ, դեղին պանիրներում առկա են դիֆոսֆատներ, որոնք հաճախ օգտագործվում են ատամի մածուկների պատրաստման ժամանակ: Դրանք նպաստում են էմալի ամրապնդմանը, դարձնում են այն ավելի ամուր և պաշտօանում են թթուների քայքայող ազդեցությունից:
Կաթնամթերք
Ատամների համար շատ օգտակար է կալցիումը, և վերջինիս լավագույն ողբյուրներից է կաթնամթերքը՝ բնական յոգուրտը, կեֆիրը, թանը:
Կալցիումի պակասը կարող է լուրջ խնդիր դառնալ՝ կապված ատամների փխրունության, դյուրաբեկության և կարիեսի հետ:
Բացի կալցիումից, կաթնամթերքում առկա են կալիում, մագնեզիում, A, B և D վիտամիններ:
Բացի այդ, յոգուրտը նվազեցնում է ծծմբաջրածնի քանակը, որը բերանի խոռոչում տհաճ հոտ առաջացնող հիմնական գործոնն է, իսկ ֆոսֆատները, կալցիումը և կազեինը նպաստում են ատամների հանքացմանը:
Կաթնաշոռը պարունակում է սպիտակուցներ, երկաթ և մագնզիում: Այն լավ յուրացվում է օրգանիզմի կողմից, իսկ դրա կազմի մեջ մտնող կալցիումի և ֆոսֆորի աղերը մասնակցում են ոսկրային հյուսվածքի ձևավորման, նյարդային համակարգի սնուցման և արյան մեջ հեմոգլոբինի ձևավորման մեջ: