Լևոն Տեր-Պետրոսյանի որդին մինչև 2008 թվականի ընտրություններն ԱՄՆ-էր մեկնել. Վիկիլիքսի բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WikiLeaks-ում 2008 թվականի մայիսի 2-ին հրապարակվել է «Հայաստանի քաղաքական ճգնաժամը՝ արտագաղթի խթանման գործոն» անվամբ հոդվածը: Այն հրապարակվել էր Ժոզեֆ Փեննինգոտնի կողմից: ArmLur.am-ըներկայացնմում է հոդվածի թարգմանությունը:

1. Ավելի պայծառ, բարեկեցիկ տնտեսական ապագա ունենալու նպատակով տարիներ շարունակ արտագաղթի մասին մտածող հայերի համար ընթացիկ քաղաքական ճգնաճամը ոմանց արդեն մղում է գործնական քայլերի: Մարտի 1-ի աղետալի բախումներից և արտակարգ դրությունից հետո Դեսպանատուն մոտեցած մոտ 20 ապաստան փնտրողներից բացի, Հայաստանի միջին դասի ներկայացուցիչների կազմից մի շարք հնարավոր ներգաղթյալներ ևս մեր ուշադրության կենտրոնում են հայտնվել: Դրանցից մեկն էլ Դեսպանատան Գլխավոր գրասենյակի անձնակազմից է, որը Չեխիայի Հանրապետություն արտագաղթելու նպատակով անսպասելիորեն թողեց 12-տարվա աշխատանքը:

Այս հաջողակ, միջին դասի քաղաքացիների խոսքով ճգնաճամը դերակատարություն է ունեցել իրենց արտագաղթի մղելու գործում, կործանել կայուն Հայաստանի հետ կապված բոլոր մնացած հույսերը:  Շատերն ասում են, որ ճգնաժամից եկած քաղաքական անկայունությունը իրենց մտահոգությունների ցանկում ավելացրել է տնտեսական անորոշություն ու իրենց երեխաների դաստիարակման վատ միջավայր: Ոմանք նաև նշում են, որ իրենք շարունակական բարոյական անկում են նկատում հասարակությունում, որտեղ հարուստ, լավ կապեր ունեցող, օրինախախտ ընտրանին/էլիտան բռնանում է շարքային հայերի իրավունքների նկատմամբ: Միջին դասի ներկայացուցիչներից բացի մենք սկսել ենք լսել նաև, որ հիասթափված պաշտոնյաներն են մտածում արտագաղթի մասին:

2. Հրաչյա Հակոբյանը՝ ԱՄՆ դեսպանատան 12 տարվա աշխատակիցը (procurement officer) , ապրիլի 22-ին նշել է, որ երկար է մտածել արտագաղթի մասին: Նա անսպասելիորեն թողեց իր աշխատանքը ապրիլի 17-ին և ապրիլի 28-ին արտագաղթեց Չեխիայի Հանրապետություն: Դուրս գալով հաստատուն/ կայուն, լավ վարձատրվող աշխատանքից, թողնելով գործազուրկ կնոջն ու երկու դեռահաս տղաներին՝ Հ.Հակոբյանը առանց որևէ աշխատանքային առաջարկի ուղղվեց Պրահա՝ արևմտյան ընկերության հետ նույնատիպ աշխատանք գտնելու հույսով: Սեփականության/գույքի հարցերով, հիդրոէլեկտրականության խնդիրների մշակմամբ զբաղվող (hydro-power developer) 40-ամյա հաջողակ Ռուբեն Ալեքսանյանը Emboff-ին պատմել է, որ ինքը նույնպես իր կնոջ և 5-ամյա տղայի, իր 2 եղբայրների և նրանց երիտասարդ ընտանիքների հետ Պրահա արտագաղթելու եզրին է եղել:

50-ամյա հայ դիվանագետ Կարինե Աֆրիկյանը փետրվարի վերջերին հեռացվեց Հայաստանի նախագահական ընտրությունը պարսավող/ մերկացնող հայտարարություն տարածելու պատճառով: Կարինեի հաղորդմամբ ինքն այժմ կորցրել է հույսը և մտածում է արտագաղթի մասին՝ չնայած մնացել էր Հայաստանում անկախությունից հետո, որ նպաստի Հայաստանի հետխորհրդային զարգացմանը:

3. Հակոբյանի խոսքով այլ գործոնների թվում Հայաստանի հետընտրական ճգնաժամից դրսևորված քաղաքական անկայունությունը հիմնաքարային է եղել անկախությունից հետո երկրի ինքնակարգավորման իր բոլոր հույսերի կործանման գործում: Ամենևին չլինելով Լևոն Տեր-Պետրոսյանի աջակից՝ Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց նախկին նախագահին: Հակոբյանը Մարտի 1-ի բախումների մեղքը գցեց երկու կողմերի վրա և ասեց, որ անկայունությունը, որն այն շարունակում էր պատճառել հասարակությունում, իրավիճակի բարելավման՝ ներկա քաղաքական լիդերների ունակությունների/ ցանկությունների հետ կապված իրեն շատ փոքր հույսեր է տվել:

4. Ալեքսանյանը, որը քվեարկել էր Սերժ Սարգսյանի օգտին, ասաց, որ տնտեսական անորոշություննները ի սկզբանե ոգեշնչեցին իր արտագաղթի ծրագրերը, մղեցին իրեն և իր երկու գործընկերներին, որոնցից երկուսն իր եղբայրներն են, բազմազանեցնել, տարատեսականացնել/դիվերսիֆիկացնել իրենց անշարժ գույքի բիզնեսը Հայաստանից դուրս: Ալեքսանյանի խոսքով Հայաստանում բիզնեսով զբաղվելը <<դաժան>> է. Նա ցույց էր տալիս, թե ինչքան լիցենզիաներ էր ստիպված ստանալ անցած տարի՝ սկսելու փոքր հիդրոկայանի կառուցումը հարավային Հայաստանում: Նշելով, որ <<երբեք չես կարող իմանալ, թե ինչ նոր օրենքներ կընդունվեն>>՝ նա ասում էր, որ այդ գործոնը վնասում է իր ներկա և ապագա բիզնես ծրագրերին: Նա անբավարարված էր, որ այն ռուս բիզնես գործընկերները, որոնց հետ ներդրումներ էր իրականացնում Երևանում անշարժ գույքում անցյալ տարի, այժմ կասեցրել են իրենց ծրագրերը քաղաքական ճգնաժամի լույսի ներքո: Ալեքսանյանը կորցրեց ևս մի բիզնես գործընկեր, որն իր ընտանիքի հետ արտագաղթեց Կանադա: Իր եղբայրներից մեկն արտագաղթեց Պրահա անցյալ տարի: Ալեքսանյանի խոսքով ճիշտ սեփականություն գտնելուն պես ինքը Երևանում աշխատող իր կնոջ և հինգ տարեկան տղայի հետ կսկսի նոր կյանք Պրահայում:

5. Ալեքսանյանն ու Հակոբյանն իրենց իսկական հայրենասերներ են համարում եւ ասում են, որ չեն դառնա «այն հայերից, ովքեր արտագաղթից հետո երբեք չեն վերադառնա Հայաստանից: Սակայն երկուսն էլ անհանգստանում էին իրենց որդիների դաստիրակությամբ` ավտորիտար Հայաստանում, որտեղ, նրանց խոսքով, կրթությունը ոչնչացվել է, որտեղ արժանիքները ոչինչ չարժեն, իսկ ապագայի հնարավորություններն էլ սահմանափակված են կլանին եւ աստիճանին պատկանելով:

Ալեքսանյանը հույս ուներ, որ նրա որդին չի ունենա դժվարություններ, երբ նա իր կարիերան ընտրելիս կլինի: «Ես ցանկանում եմ, որ իմ ընտանիքն ապրի այժմյան համար», – ասում է Ալեքսանյանը, և «Ես չեմ ցանկանում նման լինել իմ մայրիկին», ում երազանքները` իր երեխաների համար լավ կյանք ունենալու, այդպես էլ չկատարվեցին:

6. Հակոբյանն ասաց, որ ծրագրում է վերադառնալ իր կնոջ և որդիների մոտ, երբ ունենա կայուն աշխատանք: Քաղաքական ճգնաժամի հետևանքներին գումարած նա նաև անհանգստանում էր իր դեռահաս-որդիների ճնշման պատճառով, երբ «նրանք կիմանան, որ միայն ուժը կարող է շտկել իրավիճակը» ժամանակակից Հայաստանում: Հակոբյանը կարծում էր, որ հայ հասարակության բարոյականության անկումը վերջին տարիներին արագացել է: Կարինե Աֆրիկյանն այդպիսի մի բան ասել է մարտի 1-ի դեպքերից հետո. Հայաստանի դեռահասներն այժմ պետք է սովորեն ծաղկել կոռումպացված, ավտորիտար հասարակությունում, որպեսզի փրկվեն եւ ծաղկեն:

7. Պոլչիֆը վերջերս հանդիպել էր ֆինանսների փոխնախարար Դավիթ Ավետիսյանին, ով խորը ցինիզմ արտահայտեց այն ուղղության շուրջ, որով ընթանում էր կառավարությունը: Նա կանխատեսեց լուրջ տնտեսական եւ քաղաքական ճգնաժամ տարեվերջին և վստահ էր, որ նախագահ Սարգսյանը ոչինչ չի անում, բացի ռեֆորմների մասին դատարկ ժեստերից, որպեսզի բավարարի միջազգային և ներքին լսարանին: Սակայն նա նշեց, որ կադրի հետեւում նոր նախագահը կենտրոնացնում է վերահսկողությունը և մեծացնում քրեական տարրերի առկայությունը կառավարության ներսում և դրանից դուրս: Արդյունքում, Ավետիսյանն ասել է` նա հնարավոր է համարում այս ամռանը նա հրաժարական կտա  եւ մայիսին կուղևորվի Վաշինգտոն:

8. Ընդդիմության հայտնի ներկայացուցիչներ մեզ հետ են կապվել ապաստանի և/կամ զբոսաշրջիկների վիզաների հարցով Նահանգներում ճգնաժամին դիմակայելու/ դիմանալու համար: Դրանցից մեկն էլ Տիգրան Տեր-Պետրոսյանն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին, որը Լևոն Տեր-Պետրոսյանի լեյտենանտների խոսքով  իր կյանքի համար վախեցած լինելով թաքնվում է Միացյալ Արաբական էմիրություններում: Նրա կողմնակիցները դիմել են Դեսպանատանը զբոսաշրջային վիզայի հարցում օգնության համար և պնդում են, որ Տիգրանը չունի Նահանգներում քաղաքական ապաստանի համար դիմելու մտադրություն:

Մենք բացատրել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներին, որ քանի որ չենք կարող հաստատել Տիգրանի դեպքի բոնա-ֆիդեն, մենք չենք կարող միջնորդել/միջամտել վիզայի համար և, որ նա ստիպված կլինի բոլորի նման դիմել Դուբայում մեր գլխավոր հյուպատոսին:

Լևոն Տեր-Պետրոսյանի որդի Դավիթը Լոս Անջելես մեկնեց մինչ ընտրություն իր հոր համոզմամբ/պարտադրմամբ, ով նման որոշման գնաց ենթադրաբար կրկին իր տղայի կյանքի հնարավոր վտանգի առկայության նկատառումից ելնելով:  Մեր տվյալներով նա դեռ չի վերադարձել:

Այսպիսով, անհերքելի է՝ բռնությունը խիստ վտանգի տակ է դրել հետանկախ Հայաստանի քաղաքական մշակույթը:

9. Հայաստանից արտագաղթը ամենևին էլ նորություն չէ: Իրականացված հաշվարկումների համաձայն Հայաստանից արտագաղթել է 1.000.000 քաղաքացի, որը դեռ մինչև անկախացումը 3.5 միլիոն բնակչություն ունեցեղ Հայաստանի բնակչության թվաքանակի գրեթե 1/3-ն է կազմում: Այնուամենայնիվ, միջին դասի հիմնախնդիրը նոր զարգացում է: Այս անհատների կորուստը շատ կարևոր խնդիր է: Նրանք կմնային, եթե մտածեին, որ երկիրը ճիշտ ուղիով է ընթանում: Ժամանակակից Հայաստանի լրջագույն քաղաքական ճգնաժամից հետո արտագաղթի վերաբերյալ նրանց որոշումը ենթադրում է, որ հասարակությունում լուրջ հիվանդություն է խորը արմատներ գցել: Ոմանք հիսաթափված են և կորցրել են հավատը, որ իրենց կառավարությունը ապահովում է իրենց բարեկեցության բարելավումը կամ երկրի զարգացումը:

Հ․Գ․ Ստացվում է՝ մինչ ուրիշները հրապարակում պայքարում էին, Լևոն Տեր-Պետրոսյանը ապահովում էր իր որդու անվտանգությունը։




Լրահոս