ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ ԱԺ-ի բակում

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ստացել են իրենց գրասենյակային պարագաները։ Դրա վառ ապացույցն են այս թափոնները։

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` ֆիզիկական անձի համար հողի հարկի վճարման ժամկետը երբ է լրանում:

Հեղինե Հարությունյան (36 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, ըստ որի` Ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով մինչեւ հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը (ներառյալ) եւ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 15-ը (ներառյալ):

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Ի դեպ, հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից եւ սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձեւով, որը վճարվում է տարվա համար:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ հաշմանդամի համար նախատեսված այլ միջոցները պետական պատվերի շրջանակներում (անվճար) ստանալու համար: Ուզում եմ իմանալ` ում եւ ինչ ժամկետով է անվճար տրամադրվում հաշմանդամի սայլակ:

Տիգրանուհի Հայրոյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հայրոյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անձը պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագա ստանալու համար դիմում է կազմակերպություն` ներկայացնելով.
-անձը հաստատող փաստաթուղթ (մինչեւ 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայական եւ նրա ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթուղթը),
-համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ,
-հաշմանդամներն առաջին անգամ դիմելու դեպքում` նաեւ վերականգնողական անհատական ծրագիր,
-լսողական սարք ստանալու համար` նաեւ սուրդոլոգի եզրակացությունը,
-աչքի եւ ձայնալարերի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպությունների եզրակացությունները:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առաջին խմբի հաշմանդամներին եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաներին վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան տրամադրվում է սայլակ: Հաշմանդամին սայլակը տրամադրվում է 3 տարի ժամկետով:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշմանդամության ռեգիստրում ընդգրկված է եղել մոտ 200.0 հազ. հաշմանդամ: Նշենք, որ մինչեւ 18 տարեկան հաշմանդամների թիվը կազմել է 8232, 18-ից 40 տարեկան` 25.228, 40-ից մինչեւ կենսաթոշակային տարիքի` 95.461, իսկ կենսաթոշակային տարիքի եւ բարձր` 71.034:




Լրահոս