Ստեփանակերտում Aysor.am-ի թղթակիցը հանդիպել և հարցազրույց է ունեցել Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։
– Պարոն Հարությունյան, վերջերս վարչապետ Փաշինյանին ուղղված մի առաջարկությամբ հանդես եկաք՝ որոշ հարցեր լուծելու համար ներգրավել պետական պարտքեր։ Հասարակակն որոշ շերտերի շրջանում այդ առաջարկը տարօրինակ ընկալվեց։ Կբացատրե՞ք՝ ի՞նչն էր ձեր առաջարկի իմաստը։
– Եթե մենք ուսումնասիրենք աշխարհի տնտեսական զարգացման ընդհանուր պատմությունը, հաջողվել է բարձր աճի տեմպ ապահովել այն երկրներում, որոնք հնարավորություն են ունեցել տնօրինել ու վերահսկել մեծ ֆինանսական ռեսուրսներ, իսկ դա հիմնականում խնայված ռեսուրսներն են։
Քանի որ մենք խնայողությունների առումով այդքան էլ լավ վիճակում չենք, ապա պետք է հույսներս դնենք ներգրավված միջոցների վրա։ Իհարկե, կան երկրներ, ովքեր ունեցել են նավթի շատ հեշտ արդյունահանում, որի համար մեծ ներդրումներ են պահանջում, որոնք ներգրավվել են կամ վարկային ռեսուրսների տեսքով կամ խոշոր ինվեստիցիաներով։ Իսկ որտեղ հեշտ է եղել, շատ հեշտ ստացվել է և կարողացել են մեծ ֆինանսական ռեսուրսների տեր դառնալ։ Ասիական զարգացած երկրները, Հարավային Կորեա, Ճապոնիա, այդ երկրների հիմնական շարժիչ ուժը հանդիսացել է ֆինանսական ներգրավված ռեսուրսները։
Օրինակ՝ Գերմանիան պատերազմից հետո ամերիկյան վարկային ռեսուրսների արդյունքում կարողացավ, օգտագործելով գերմանացիների ինժեներական միտքը, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ։ Իսկ քանի որ Հայաստանը չունի ֆինանսական ռեսուրսներ հեշտ ներգրավելու հնարավորություն կամ ներքին խնայողություն, ապա նշանակում է միակ խողովակը մնում է այլ խողովակներով ռեսուրսներ ներգրավելու ճանապարհը։
Ավելի մանրամասն` տեսանյութում: