ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

«Մուտքը դռնից» արտահայտությունը տարակուսանք է առաջացնում։ Գրությունը փակցված է պատուհանին, եւ միանգամայն հասկանալի է, որ մուտքը պատուհանից թերեւս անհնար է։

 

 

ՀԱՐՑ. Եթե աշխատողի եկամտահարկը ճիշտ չի պահվել, ապա ի՞նչ պետք է անել: Արդյոք սահմանափակող ժամկետ գոյություն ունի՞:

Գայանե Դանիելյան (36 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Դանիելյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հարկային գործակալի կողմից, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հնարավորինս պարզ ներկայացված է: Մնում է լինել տեղեկացված եւ ուշադիր հարկ եղած դեպքում իրավունքները պաշտպանելու եւ ճշտումներ կատարելու համար:

 

 

ՀԱՐՑ. Համատեղությամբ աշխատողներն իրավունք ունե՞ն օգտվել սոցիալական փաթեթից. եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում նրանց սոցփաթեթի սահմանաչափը: Եվ ովքե՞ր (ընտանիքի անդամներ) կարող են օգտվել սոցփաթեթի ծառայություններից:

Լիաննա Իսրայելյան (42 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատանք կատարող անձինք սոցիալական փաթեթից օգտվում են իրենց հիմնական աշխատանքի վայրից, եթե հիմնական գործատուն ընդգրկված է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունների ցանկում: Եթե աշխատողի հիմնական եւ համատեղությամբ աշխատանքները կատարվում են այն գործատուների մոտ, որոնք համարվում են սոցիալական փաթեթի շահառու հաստատություններ, ապա աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ (տեղեկանք) է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու (հաշվարկելու) համար: Եթե աշխատողի հիմնական աշխատանքը կատարվում է այնպիսի գործատուի մոտ, որը սոցիալական փաթեթի շահառու հաստատություն չի հանդիսանում, սակայն համատեղությամբ աշխատանքը կատարվում է սոցիալական փաթեթի շահառու հաստատությունում, ապա այդ աշխատողը սոցիալական փաթեթից օգտվում է համատեղությամբ աշխատանքային պայմանագիր կնքած գործատուի միջոցով` համատեղությամբ աշխատաժամանակին (դրույքին) համապատասխան:
Սոցիալական փաթեթի ծառայություններից կարող են օգտվել`
1. հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից` աշխատողը եւ նրա ամուսինը.
2. ուսման վճարից` աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները).
3. հանգստի ապահովման ծառայությունից` աշխատողը եւ աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները):

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցիալական փաթեթի սահմանաչափը որոշելու համար համատեղությամբ աշխատաժամանակը (դրույքը) գումարվում է հիմնական աշխատաժամանակին:




Լրահոս