Մարդը վերցնում է բնությունից: Այդ թվում ջուր: Նաեւ ի դեմս «Վեոլիա ջրի»: Եւ դա բնական է. բա էլ ինչպե՜ս բավարար ես սպառողների կարիքները:
Վերցնում է, բացելով ջրի ակունքներ, կառուցելով խողովակաշարեր, պոմպակայաններ ու ջրամբարներ:
Ու մոռանալով, որ առանց այդ ջրի դատապարտում է նույն բնությանը:
Հետո էլ զարմանում է, որ չորանում է ծառուծաղիկ, պակասում է ջրհորների ջուրը, անապատն էլ առաջ է գալիս լայն քայլերով:
Թվումէր, թե այսպես էլ շարունակվելու է եւ դա մի անխուսափելի գին է, որ պետք է վճարենք մեր հարմարավետությունն ապահովելու համար:
Բայց ահա «Վեոլիա ջուրն» ապացուցում է հակառակը:
Ոչ միայն ասում է՝ եկել է մեր պարտքը բնությանը վերադարձնելու ժամանակը, այլեւ սկսել է այն վերադարձնել:
Դեռեւս անցած ամռանը Աշոցքում գտնվող «Զույգ աղբյուրից» Գյումրին ստանում էր վայրկյանում 590 լիտր ջուր: Այսօր այդ քանակը իջել է 500-ի:
Քաղաքում «Շիրակ» տեղամասի կողմից այսպես կոչված գաղտնի վթարների հայտնաբերման, ճնշումների կարգավորման, հին ջրագծերի՝ իրենց հոսակորուստներով հանդերձ, շահագործումից հանման, բաշխիչ ցանցի գոտիավորման, փականային համակարգի տեղադրման շնորհիվ հնարավոր է դարձել փուլ առ փուլ նվազեցնել ջրի առքն այս աղբյուրից:
Սպառողը դրանից չի տուժել. Գյումրիում 2017-18թթ.ջրամատակարարման տեւողությունն ավելացել է՝ հասնելով միջինը 80 տոկոսի: Իսկ բնությունը միանշանակ շահել է՝ ետ ստանալով ամբողջ 90 լիտր ջուր վայրկյանում: Աշոցքի «գարնանային» ձյունն ի՜նչէր, որ խոչնդոտներ ջրմուղագործներին օր առաջ իրականություն դարձնել այս հրաշալի նախաձեռնության վերջին քայլը:
Ուրեմն՝ կկանաչեն այս գարուն Աշոցքի լեռներում նոր դաշտեր, ու քիչ ավելի աշխույժ կհոսի Զույգ աղբյուրին հարակից Ախուրյանը, որպես շնորհակալություն «Վեոլիա ջրի» նպատակասլաց աշխատանքի: