Գյումրու ծննդատունը բազմիցս է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Վերջին դեպքերը կապված էին ծննդատանն ի հայտ եկած չարաշահումների հետ: Անգամ երկու քրեական գործ էր հարուցվել այդ չարաշահումների վերաբերյալ:
Այս քրեական գործի շրջանակներում շրջանառվում էր նաեւ Գյումրու ծննդատան տնօրեին նախկին Ժամանակավոր պատոնակատար Լիանա Աբրահամյանի անունը: 10 ամիս անց, սակայն, քերական գործերը կարճվել են ու փակվել: Ըստ Լիաննա Աբրահամյանի հիմնավոր փաստեր ձեռքչեն բերվել, որոնք կապացուցեին իրմեղքը. «90 տարվա կառույց է, բայց որոշվեց ընդամենը իմ ղեկավարման 4 ամիսն ուսումնասիրել, ես մտահոգվելու ոչինչունեի, որովհետեւոչինչ չկար ապացուցելու: Այն ժամանակ տնօրենիմրցույթի ժամանակ պետք էր, որ ես չդնեի ու այսպես ասած սարքվեց այդ գործը: Հիմա շարունակում եմ աշխատել ու այդ ամիսներին իմ կատարված մեծ գործի արդյուքն հիմա առավել քան տեսանելի է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գյումրիի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Լիանա Աբրահամյանը:
Երկար վայրիվերումներից հետո 7 ամիս առաջ Գյումրիիծննդատանը նորտնօրենէ ընտրվել` Էդգար Սուքիասյանը: Նա հիվանդանոցն ընդունել է մեծ պարտքերով, այն որ դժվար աշխատանք է սպասվում մանկաբարձ-գինեկոլոգը քաջ գիտակցել է, սակայն իր ղեկավարման ամիսներին կրճատել պարտքերը չի հաջողվել: Չնայած այն բանին, որ ավելացել են ծննդօգնությանը պետբյուջեից հատկացվող գումարները: Սովորական ծննդաբերության համար նախկին 109 հազար դրամի փոխարեն կհատկացվի 140 հազար դրամ, բարդ ծննդաբերությունը 117 հազար դրամից դարձել է 165 հազար դրամ, իսկ կեսարյան հատման համար պետբյուջեից 220 հազար դրամ է վճարվում նախկին 198 հազար դրամի փոխարեն:
Ֆինանսավորման 30-40 տոկոսի ավելացումը ենթադրում էր կբարձրանան բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը: Սակայն տարիներ առաջ կուտակված աշխատավարձի պարտքերն էլ դեռ հնարավոր չէ մարել. «50 միլիոն դրամ է կազմում ծննդատան պարտքը: Դա տարիներ շարունակ է կուտակվել: Գրեթե կեսը աշխատավարձի պարտերն են կազմում: Սակայն ծնունդների թվի նվազմամբ պայմանավորված չենք կարող որեւէ կերպ մարել պարտքերը»,-ասել է Գյումրու ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը:
Մոտ 10 տարի առաջ ծննդատանը տարեկան ավելի քան 1000 ծնունդ էր գրանցվում, հիմա ծնունդների թիվը 600-ի էլ չի հասնում: Տարեկան 50-ով նվազում է ծնունդների թիվը: Ծնունդների թվի նվազումը պայամնավորված է այն հանգամանքով որնույն տարածաշրջանում երեք ծննդատուն է գործում: Եղած ծնունդներն այսպես ասած հավասարապես բաշխվում են երեք բաժանմունքների միջեւ:
Այժմ սակայն քննարկվում է Գյումրու ծննդատան տեղափոխության հարցը: Նախատեսվում է Գյումրու նախկին Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքը հանձնել Գյումրու ծննդատանը: Այժմ նախագծանախահաշվային աշխատանքներն են իրականացվում: Հաշվարկներ են կատարվել որ Սամարիթեր հիվանդանոցի մասնաշենքի վերոնոգումն ավելի էժան կլինի, քան Գյումրու ծննդատան հիմանական մասնաշենքի վերանորոգումը, որը 90-ականներից հետո երբեւէ չինորոգվել:
Հենց շենքային վիճակն էլ պատճառ է հանդիսացել,որ ծնդուների արտահոսք սկսվի: Շենքի վիճակից բացի ծննդատունն ունի նաեւ տեխնիկապես հագեցվածության կարիք: Եթե Սմարիթերի մասնաշենքի տրամադրման գործընթացը լինի ապա Գյումրին կունենա համալիր ծննօգնության տրամադրման հիվանդանոց՝ վերազինված գերժամանակակից տեխնիկա-սարքավորումներով. «Մեկ ծննդատուն գործում այստեղ, մեկ ծննդաբերական բաժանմունք Մորու մանկան Ավստրիական հիվանդանոցում ու եւս մեկը Ախուրյան համայքնում: Դա իհարկե անընդունելի է: Եթե գան լորոը միանան Գյումրու ծննդատանը, ապա ֆինանսավորման խնդիրների առաջ բուժհաստատությունը այլեւս չի կանգնի: Պետք է բարեգործներ գտնենք, որ ֆիանսվորվի ու Գյումրին 1988 թվականի աղետից հետո վերջապես կունենա ծննդատուն»,-ասել մակաբարձ գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:
Հեղինե Մանուկյան
Շիրակ