Քաղաքացու օրվա համար 124 միլիոն դրամը՝ ավելորդ ճոխությու՞ն, թե արժանի վաստակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կտրամադրվի 124 միլիոն դրամ: Այդ գումարով Հայաստանի բոլոր մարզերում եւ Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ: Ըստ ավելի վաղ ընդունված օրենքի՝ Քաղաքացու օրըկնշվի յուրաքանչյուր տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը: Տրամադրված 124 միլիոն դրամի շուրջ քննարկումները, սակայն, հայ հանրության շրջանում չեն դադարում: Ոմանց սա հիշեցնում է տոնախմբություններ սիրող եւ դրանց համար գումարներ մսխող նախորդ իշխանության գործելաոճը:

Նշվում է, որ այդ գումարով կարելի էր տներնվիրել, օրինակ, Գյումրու տնակային ավաններում ապրող ընտանիքներին, տրամադրել այն անապահովներին, հոգալ, օրինակ, ճանապարհաշինության հետ կապված խնդիրներ եւ այլն: Իսկ ահա հանրության մյուս հատվածը հակված է այն տեսակետին, որ Քաղաքացու օրը հարկավոր է նշելըստ արժանվույն, որիրենք վաստակել են այդ իրավունքը, եւ որ 124 միլիոնը շատ մեծ գումար չէ, ու չարժե դրա համար մեծ աղմուկ բարձրացնել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ: Նրանց տեսակետները ներկայացնում ենքստորեւ.

Բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյան

Այդ 124 միլիոն դրամը կարող էին բաշխել անապահովների, եւ 124 հոգիիրեն երջանիկ կզգար: Դա իսկապես կլիներ քաղաքացու օր: Բայց, ինչպես հասկանում եմ, բոլոր իշխանություններին տոնախմբություններ են պետք, որպեսզի ցույց տան, թե այս կամ այն միջոցառումն են արել: Բայց դրանից ավելի կարեւոր ծախսեր կան… Դե եթե ուզում են, թողնշեն, բայց ես չեմ մասնակցում նման դատարկ բաների: Արդեն չեմ էլ հետեւումոչ իշխանության, ոչ ընդդիմության քայլերին, իմ արվեստով հանգիստ ապրում եմ:
Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան

Քանի դեռ հստակ չգիտենք, թե այդ գումարները կոնկրետինչի համար են ծախսվելու, չեմ կարող ասել` նպատակահարմար է 124 միլիոն դրամ միջոցառումներին տրամադրել, թե ոչ:

Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայան
Այս պարագայում կարեւոր է բովանդակությունը, այսինքն այն, թե ինչի համար է ծախսվում այդ գումարը: Ինքս ամեն բան սովոր եմ գնահատել ըստ բովանդակության: Կոնկրետմեր մասով գիտեմ, որ Քաղաքացու օրը երեւանյան մի շարք թատրոններ պետք է հյուրախաղերով մեկնեն մարզեր: Մեր թատրոնն էլ լինելու է Գյումրիում: Դա վատ չէ: Կարծում եմ` Քաղաքացու օրն իսկապես պետք է արթնացնի արժանապատվություն, հպարտություն, երկրիտերլինելու զգացում, այլ ոչ թե մի օր, որը պարզապես կարմիրով կնշվի օրացույցի վա: Իսկ, առհասարակ, հասարակության ամեն անդամ պետք է իրեն քաղաքացի զգա` անկախ այն բանից` Քաղաքացու օրկնշվի, թե ոչ, կամ ինչ հաճախականությամբ կնշվի:

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյան

Չեմ կարծում, թե 124 միլիոնն այդքան մեծ գումար է…Պարզապես բանն այն է, որ աչքներիս առջեւ երկիրը միլիարդներով թալանել են, ամեն ինչինսկսել ենք հատուկ ուշադրություն դարձնել: Իհարկե, դա լավ է: Ամեն դեպքում, գուցե Քաղաքացու օրընշելուհետ կապված կառավարությունը որոշակի շտապողականություն է ցուցաբերում, քաղաքացիական ոգեւորությունը ժողովուրդը դեռ պետք է մարսեր: Ժամանակն ինքըպետք է պարտադրեր, որպեսզի Քաղաքացու օրնշվեր: Դա հատուկ չպետք է արվեր: Պատմական իրադարձություններին դժվար է նույն պահին ճիշտ գնահատական տալ: Ամեն բան ժամանակի մեջ է տեսանելի: Կարեւորը, որ երկիրը երկիր դառնա, թե չէ` մի օր ավել, մի օր պակաս նշելն էական չէ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս