Ինչպես հայտնի է, ապրիլի 10-ին Հայրապետական թեմը փիլոնազուրկ հռչակեց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուհոգեւորհովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանին, որըԼԳԲՏ համայնքի դեմ ԱԺ-ի դիմաց կազմակերպված բողոքիցույցի ակտիվ մասնակիցներից էր, ավելին` առավել քան ագրեսիվ էր իր ելույթներումու պահվածքում`թույլ տալով ոչկոռեկտ հայտարարություններ, խախտել էր հոգեւորականի քաղաքական չեզոքության սկզբունքը,իրխոսքերումթույլտվել քաղաքական հայտարարություններ:
Տեղի ունեցածից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի փաստեր առանձնացրեց՝ կապված փիլոնազրկության դեպքերի հետ: Մասնավորապես, մենք արձանագրել էինք, որ.
1. չի եղել որեւէ նման դեպք, որ հոգեւորականը փիլոնազուրկ հռչակվի թեմի կողմից. դա միշտ արվում է Մայր Աթոռի կողմից։ Այստեղ, ինչպեստեսնում ենք, պատկերն այլ է։
2. Նման դեպքերում հոգեւորականի հարցով զբաղվում է նաեւ կարգապահական հանձնախումը:
3. Երբեք փիլոնազուրկ չի արվում մեկ շաբաթ ժամկետով. փիլոնազուրկ անում են նվազագույնը 6 ամիս ժամկետով կամ անժամկետ։
«Ժողովուրդ» օրաթերթը նաեւ անդրադարձել էր այն հարցին, թե ինչուտեր Ղազարը այս հարցիմասին իր վրդովմունքը չէր հայտնել ավելի շուտ՝ դեռ 2015թ.-ին, երբ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել են եւ նրան տվել Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է եղել արական։
Մեր հրապարակումից հետո Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ.Պարույր քահանա Ավետիսյանը պարզաբանում էր ուղարկել`նշելով, որթեմերում սպասավորող քահանաներին փիլոնազուրկ անելու պատասխանատվությունը, կարգապահական բոլոր միջոցառումների իրականացումը, բացի կարգալուծությունից, կանոնական բոլոր սկզբունքների համաձայն, կատարվում է թեմակալ առաջնորդների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը փիլոնազուրկ հայտարարելու երեւույթի հետ կապված մի քանի հարց է ուղղել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ՝ պարզելու, թե Գարգեին Բ-ի օրոք քանի փիլոնազրկության դեպք է գրանցվել, եւ դրանցից քանիսն են արվել թեմերիկողմից:
Հարկ է նշել, որ Մայր Աթոռից ստացանք, մեղմ ասած, ոչ սպառիչ եւ իրարամերժ պատասխաններ:
Պատասխանի մեջ մասնավորապես ասված էր.
«Փիլոնազրկությունների վերաբերյալ ամբողջական վիճակագրություն Մայր Աթոռում չի պահպանվում. յուրաքանչյուր թեմ առանձնաբար է դա կատարում: Մայր Աթոռի եւ թեմերիկողմից կատարված փիլոնազրկությունների համամասնությունը եւս լիարժեքորեն վիճակագրված չէ: Վերջին ամենաթարմ օրինակը Գերշ. Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանի կողմից Տ. Աթանաս վրդ. Մովսիսյանին տրված փիլոնազրկման հրամանն էր»:
Մայր Աթոռը բերում է հայր Աթանասի օրինակը, որը փիլոնազուրկ է արվել անժամկետ: Վերջինիս փիլոնազրկությունը կապված է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման հետ: Բազմիցս է խոսվել այն մասին, որ դա եղել է կաթողիկոսի հորդորով: Ավելին՝ ի սկզբանե դրված է եղել նրան կարգալույծ անելու հարցը, սակայն Պարգեւ սրբազանի հորդորով` նման բան տեղիչիունեցել: Բացի դա, նույնիսկ եթե թեմերի առաջնորդները ինքնուրույն են անում փիլոնազրկություն, նրանք պարտավոր են համապատասխան զեկուցագիրն ուղարկել Մայր Աթոռի դիվատանուն եթե ոչ անմիջապես փիլոնազրկությունից հետո, ապա գոնե իրենց տարեկան տեղեկագրերի մեջ, որոնք կանոնավոր կերպով ուղարկվում են Մայր Աթոռ:
Մեր հավաստի աղբյուրների պնդմամբ՝ դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների բաժնում կա հոգեւորականների հարցերով զբաղվող գրասենյակ, որտեղ պահվում են բոլոր հոգեւորականների անձնական գործերը, եւ հոգեւորականին տված յուրաքանչյուր պատիվկցվում է այդ գործերին: Այսինքն՝ այս փաստերը բացառում են այն պնդումը, որ Մայր Աթոռը չունի վիճակագրություն` փիլոնազրկության հետ կապված:
Բացի դրանից, Տեր Ղազար քահանա Պետրոսյանը Արարատյան հայրապետական թեմի հոգեւորական է: Թեմի անվանումը արդեն հուշում է, որ այդ թեմի դե յուրե առաջնորդը կաթողիկոսն է, իսկ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ընդամենը առաջնորդական փոխանորդ է: Հետեւաբար, չէր կարող այդ թեմում նման կարգապահական տնօրինություն լինել առանց կաթողիկոսի ցուցումները նախապես ստանալու:
Խուսափողական պատասխան է տրվել նաեւ մեր տված երրորդ հարցին, որով խնդրել էինքնշել, թե որքան է եղել փիլոնազրկության ամենակարճ ժամկետը այսքան ժամանակ:
«Ինչպեսսույն հարցի հետ կապված մեր նախորդ պարզաբանման մեջնշել էինք, չկա կանոնականորեն սահմանված ժամկետներ փիլոնազրկման համար, այլ այն վճռվում է հրաման կայացնողի կողմից»,-ասված է հարցման պատասխանում:
Հարկ ենք համարում նշել, որ«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է պնդել, որ նման կարճաժամկետ փիլոնազրկության դեպք տեղիչիունեցել, եւ տեր Ղազարի փիլոնազրկությունը կրել է ձեւական բնույթ, եւ վերջինիս գործողություններըտեղի են ունեցել Մայր Աթոռի համաձայնությամբ:
Լիլիթ Ավետիսյան