Դատավորը կհրաժարվի քննել Ռոբերտ Քոչարյանի գործը. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, որը պետք է դատաքննի «Մարտի 1»-ի քրեական գործը, ինքնաբացարկ է հայտնելու:

Ապրիլի 29-ին 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետիպաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ գործիքննությունը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Դատավորը, սակայն, պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել, մանավանդոր դրա համար կան հիմքեր:

Մինչ այդ հիշեցնենք, որդեռեւս 2019 թվականին դատավորներից մի քանիսը հրաժարվել են քննել աղմկահարույց գործերով անցնող նախկին պաշտոնյաների, այժմ` քրեական աղմկահարույց գործերով մեղադրյալների խափանման միջոցի ընտրության հարցը:

Գրել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու եւ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությամբ նրա կալանքը երկարաձգելու գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մի քանիսը հրաժարվել էին քննել. մեկն ինքնաբացարկ էր հայտնել, մյուսը, պատճառաբանելով առողջական վիճակը, ետ էր կանգնել այդ քայլից:

Այսպիսով, միայն Ռոբերտ Քոչարյանի գործով չէ, որ դատավորները ինքնաբացարկների շարք էին սկսել. իրավիճակը նույնն էր նաեւ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նախկինում ՀՔԾ-ում «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի դեպքում: Վերջինիս գործըքննելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները սկսել են տարբեր պատճառաբանություններ առաջ քաշել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որվերջինիս գործըքննելու հարցում առաջին ինքնաբացարկը հայտնել էր դատավոր Նելլի Բաղդասարյանը` պատճառաբանելով, որ Վահագն Հարությունյանը իր ամուսնու ընկերն է: Ինչեւէ, գործը մակագրվել էր մեկ այլ դատավոր Վարդան Գրիգորյանին, որը եւս հրաժարվել էր քննել այդ գործը` նշելով, որինքը նախկինում եղել է «Մարտի 1»-ի գործով պաշտպան, ուստիչի կարող քննել այդ գործը:

Եվ, ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ գործը մակագրվել է դատավոր Վարագն Գրիգորյանին, ինչպեսդատական համակարգը, այնպես էլ ինքը`դատավորը, բարձրացրել են այդ խնդիրը. նա չիկարող քննել «Մարտի 1»-ի գործը, քանի որ նախաքննության փուլում «Մարտի 1»-ի գործով անցնող մեղադրյալներից Վահագն Հարությունյանի մասով ամիսներ առաջ ինքնաբացարկ է հայտնել եւ ներկայացրելէ պատճառները, ուստի այդ դեպքում եւսչի կարող քննել «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով մեղադրյալների հարցը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը, որ վերաբերում է դատավորին ինքնաբացարկ հայտնելուն, հետեւյալ հիմքերն է նախատեսում.

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը, ի թիվս այլոց, ներառում են այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ:

Եւ, ահա, Վ.Գրիգորյանը նախկինում եղել է «Մարտի 1»-ի գործով պաշտպան:Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթը, Վարդան Գրիգորյանի ինքնակենսագրությունն ուսումնասիրելով, պարզեց, որ նա 2006 թվականից մինչեւ 2007 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միությունում:2007 թվականից մինչեւ 2014 թվականն աշխատել է որպես հանրային պաշտպան: Ուշագրավն այն է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը, որը ներկայումս «Մարտի 1»-ի գործով մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպանն է:

Ուստի այստեղ էլ հարց է առաջանում` արդյոք դատավոր Վարդան Գրիգորյանը կաշկանդված չի լինի քննել այնպիսի մի քրեական գործը, որը պաշտպանում է իր նախկին ղեկավարը:

Ինչեւէ, այս հանգամանքները դատական համակարգում ուսումնասիրվել է, եւ առաջիկայում դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ կհայտնի: Հետաքրքիր է` սա անելու է դատավարության մեկնարկից առաջ, թե հենց առաջին դատական նիստիօրը:

Քնար Մանուկյան




Լրահոս