Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց
Եթե մի փոքր հումորով վերաբերվենք լուսանկարին, ապա կարող ենք ասել` ով ինչպես կարողացել է, եկել է աշխատանքի:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ է իրենից ներկայացնում անձնավորված հաշվարկը: Ուզում եմ իմանալ, թե ինչ է այն:
Սուսաննա Նահապետյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Նահապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի եւ պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` անձնավորված հաշվարկը ՀՀ կառավարության սահմանած կարգով ձեւավորված եւ ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ է` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ եւ 22-րդ հոդվածներով սահմանված եկամտային հարկի անվանական հաշվարկ, եկամտային հարկի ամփոփ հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված անձնավորված (պարզեցված) հաշվարկներ:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գործատուն ազատվում է հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկ ներկայացնելու պարտավորությունից, եթե հաշվետու ամսվա ընթացքում որեւէ անձի հետ չի գտնվել աշխատանքային (քաղաքացիաիրավական) հարաբերությունների մեջ եւ որեւէ անձի չի վճարել աշխատավարձ, պայմանագրային եկամուտներ, նպաստ կամ պասիվ եկամուտներ (չի հանդիսացել հարկային գործակալ):
ՀԱՐՑ. Կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման գործընթացի համար:
Նարինե Ստեփանյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ-ում մշտապես բնակվող այն քաղաքացիները, որոնք ցանկանում են երեխա որդեգրել, դիմում են իրենց բնակության վայրի մարզպետարան (Երեւանի քաղաքապետարան)` ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթ,
2) բնակարանային պայմանների մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
3) ընտանիքի կազմի մաuին տեղեկանք` տրված բնակության վայրից,
4) զբաղեցրած պաշտոնի, աշխատավարձի եւ այլ եկամուտների մաuին տեղեկանք,
5) անձի պատշաճ վարքագծի մաuին անձնական երաշխավորություն` տրված կազմակերպության կամ առնվազն երեք անձանց կողմից,
6) բժշկական փաuտաթուղթ այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիuի 5-ի N 517-Ն որոշմամբ հաuտատված ցանկում ներառված հիվանդություններից որեւէ մեկով,
7) ամուuնության վկայականի պատճենը (եթե ամուuնացած է),
8) երեխայի` ամուuիններից մեկի կողմից որդեգրման դեպքում մյուu ամուuնու գրավոր համաձայնությունը` բացառությամբ այն դեպքերի, երբ ամուuինները դադարեցրել են ամուuնական հարաբերությունները, մեկ տարվանից ավելի համատեղ չեն ապրում, եւ մյուu ամուuնու բնակության վայրն անհայտ է,
9) տեղեկանք որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին:
Եթե որդեգրել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի նախապես ընտրած որդեգրման ենթակա երեխա, որի կապակցությամբ առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, ապա նա դրա մասին նշում է իր դիմումի մեջ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրել ցանկացող անձից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո մարզպետարանը մեկամսյա ժամկետում կատարում է այդ անձի ու նրա կենսապայմանների ուսումնասիրություն եւ կազմում է համապատասխան ակտ: