«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ուչեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանումհետ վերադարձնել Հայաստան: ՀՔԾ պետը բավականին ուշագրավ հանգամանք է մատնանշել:
Ի՞նչ ունենք աղմկահարույց գործերով
Հիմա փորձենք օրինակներով բացատրել, թե ինչն է խնդիրը: 2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործովշուտով պատգամավոր է ձերբակալվելու. խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է:
Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրության մեջնշել է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինն արդեն ունի ապացույց, որ Արամ Հարությունյանը երկրում չէ, երկիրըլքել է, եւ նրան արդեն 7 ամիս է` փնտրում են, բայց դեռ չեն գտել:
Փաստ երկրորդ
Հեղափոխությունից հետո` 2019 թվականի հունվարի 24-ին, մի շարք աղմկահարույց քրեական գործերիհետ միասին նաեւ օֆշորային սկանդալի գործը վերաբացվեց: Հեղափոխությունից 9 ամիս հետոնախաքննական մարմինը, ի դեմս ՀՔԾ-ի, հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս այդպես էլ չեկավ հարցաքննության եւ այս օրերին կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում: Ավելին, վերջինս դիմել է Ռուսաստանի Դաշնության քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, եւ դեռեւս հայտնի չէ` ՌԴ-ն կբավարարի ՀՀ դատախազության միջնորդությունը, թե Միհրան Պողոսյանի դիմումը:
Փաստ երրորդ
Ի դեպ, հավելենք, որ միայն այս երկու նախկին պաշտոնատար անձինք չեն, որոնց իրավապահները չեն կարողանում հարցաքննության հրավիրել: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն արտերկրում է եւ չի ներկայանում նախաքննական մարմին, հետախուզում է հայտարարված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: Ավելին, այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը, գործը վերահսկող դատախազը, նկատվում է, որ բավական սրտացավ վերաբերմունք են դրսեւորել վերոնշյալ անձանց նկատմամբ:
Բանն այն է, որ իրավապահները, մի շարք աղմկահարույց գործեր վերաբացելով, ոչինչ չարեցին կամ միգուցե արեցին, բայց անօգուտ: Եւ վերջնարդյունքում Արամ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը եւ մյուս աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալները կամ կասկածյալները հասցրեցին լքել երկիրը:
ՀՔԾ պետի խոստովանությունը
Այս իրավիճակը մտահոգել է բավականին լուրջ իրավաբանների, քննիչների: Եվ, ըստ լուրերի, վերջիններս ներքին քննարկում են ունեցել Սասուն Խաչատրյանի հետ:
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ուչեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան:Նա էլ մտերիմ շրջապատում հայտնել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, ինչն էլ իրենց նման խնդրի առաջ է կանգնեցրել: Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվել. երբ արդեն, կոնկրետ փաստեր ունենալով, փորձել են այս կամ այն նախկին պաշտոնյային բերման ենթարկել, նրանք փախել են:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից` հասկանալու համար, թե արդյոք համակարգից ներքին ինֆորմացիայի արտահոսք է եղել, որն էլ պատճառ է հանդիսացել վերոնշյալ իրավիճակի: Ի պատասխան` հայտնեցին. «Սասուն Խաչատրյանը իմ մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»:
Քնար Մանուկյան