ՃՈպետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը իր տված հարցազրույցներից մեկում անդրադարձել էր արագաչափերի խնդրին եւ նշել, որդրանք չեն պատկանում Սերժ Սարգսյանի եղբորը` Ալեքսանդր Սարգսյանին: «Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց` դեռեւս 2013 թվականից:
Այդ ամբողջ գույքըպատկանում է պետությանը,եւ այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»,- ասել էր Խաչատրյանը:Ճշտող հարցին, թե արդյոք հերքումէ հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել էր` այո:
Սակայն հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ իր ընդդիմադիր տարիներից բազմիցս հայտարարել է` արագաչափերի 50 տոկոսը պատկանում է Սաշիկ Սրագսյանին: Այս եւ այլ հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան,Դուք պատգամավոր դառնալուց հետո հայտարարեցիք, որ Սաշիկ Սարգսյանը կապ չունի արագաչափերի բիզնեսի հետ, սակայն վարչապետ Փաշինյանն այլ բան էր ասում: Ինչո՞վ է պայմանավորված այն, որ իրարամերժ հայտարարություններ եք անում:
-Հայտարարությունները իրարամերժ չեն: Իրարամերժ սարքում են այն մարդիկ, ովքեր ուզում են այդպիսի բան տեսնել: Ես ասել եմ, որ այդ արագաչափ սարքը պետական սեփականություն է: Ընդամենը այդ եմ ասել: Այնպես, ինչպես տրանսպորտային միջոցները, ոստիկանության շենք-շինությունները եւ այլն: Դա ոստիկանության հաշվեկշռի մեջ մտնող գույք է:
-Իսկ եկամուտների մասով ի՞նչ կասեք:
-Ի՞նչ եկամուտներ:
-Այսինքն` դրանցից գոյացած եկամուտները ո՞ւր եւ ո՞ւմ են գնում:
-Ես չգիտեմ` որ մի կազամակերպությունն ինչ եկամուտներ ունի, եւ այդ եկամուտները ինչպես են վերաբաշխում: Այդ ամենը իմ գործառույթի մեջ չի մտնում, սակայն իմ ասելիքը կայանում է նրանում, որ գույքը սեփական չէ, պետական գույք է: Ընդամենը դա կարող եմ ասել: Ուղղակի պարզաբանել եմ լրագրողներին, որ այն, ինչ տեսնում են` ոստիկանությունը կիրառում է` տրանսպորտային միջոցներ, հատուկ տեխնիկա, արագաչափ, տեսախցիկներ, այլ բաներ, դա պետության հաշվեկշռի մեջմտնող գույք է: Ընդամենը այսքանը:
– Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքիեւ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: ՃՈ խախտումների համար, փաստորեն, կներդրվի բալային համակարգ`մինչեւ 9 բալով:
Որքանո՞վ է երաշխավորված, որ սրա արդյունքում շոշափելի արդյունքներ կունենաք, վթարները կքչանան: Մենք ունե՞նք հստակ վիճակագրություն:
-Իհարկե ունենք: Կարծում եմ` բալային համակարգի կիրառմամբ առնվազն 20 տոկոսով կպակասեն ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնց հետեւանքով տեղի են ունենում մահեր, կամ լինում են ծանր մարմնական վնասվածքներ: Սրանք իմ կանխատեսումներն են: Բացի այս, կարծում եմ` կնվազի նաեւ իրավախախտումների թիվը, եւ մտածում եմ, որ իրավախախտումները մոտ 30 տոկոսով կնվազեն, որոնք կապված են, օրինակ, կայանման արագության գերազանցման հետ: Այսինքն` այն իրավախախտումները, որոնք այսօր բազմաթիվ են, կատարողները որոշակի վարորդների խումբ է:
-Հասարակության մեջ կա ձեւավորված պահանջ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդների մասով հարցը քրեականացնելու, քանի որ դա շատ վատ հետեւանքների է բերում` հանդիպակաց վթարներ, անմեղ զոհեր: Համաձա՞յն եք, որպիտի քրեականացվի:
-Այս նախագծով նաեւ պայքարն է ուժեղանում`ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի հետ կապված, եւ եթե տեղյակ եք, սպիրտ մեկ գրամ արյան մեջ պարունակելու դեպքում կիրառվում է չորս բալ եւ տուգանք, արդեն չափը ավելիլինելու դեպքում միանգամից զրկում է կիրառվում, իսկ զրկված վիճակում վարելու դեպքում քրեական պատասխանատվություն կա արդեն:
Իսկ հասարակական տրանսպորտի վարորդների կողմիցչնչին քանակությամբ ալկոհոլ օգտագործելու դեպքում զրկումը միանգամից է կիրառվելու: Կարող եմ ասել, որ այս նախագծով բավականին ուժեղացվել է պետական հսկողությունը` ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի հետ կապված:
Զրուցեց Լուսինե Մինասյանը