Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստը բավական բուռն է անցել, եւ պատգամավորները քննարկել են դատական համակարգի հետ կապված հարցեր։ Օրինակ` պատգամավորներից մեկն ասել էր․«Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրե՛ք ԲԴԽ-ն, ցրե՛ք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել»։ Եվ հետաքրքիր է, որ ամբողջ քննարկման ընթացքում հենց այդ միտքն է առաջնային եղել, որ ԱԺ-ն կարող է ցրել ԲԴԽ-ն եւ ՍԴ-ն, ընդ որում` դա անել Սահմանադրության անցումային դրույթների հիման վրա։
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանը նշեց, թե Ազգային ժողովը ԲԴԽ-ի եւ ՍԴ-ի հարցում որեւէ գործառույթ չունի, քանի որ այդ երկու կառույցների անդամների հետ կապված հարցերը կանոնակարգվում են Դատական օրենսգրքով (ԲԴԽ-ի դեպքում) եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով (ՍԴ-ի դեպքում)։ Սահմանադրագետի խոսքով` այս երկուօրենքներում մանրամասն ամրագրված են այն դրույթները, որոնցով կարող են այս կառույցները լուծարել կամ անդամներին հետ կանչել, եւ այստեղ ԱԺ-ն որեւէ միջամտություն չի կարող անել։ Այվազյանի խոսքով` դա կարող են անել միայն այն դեպքում, եթե, օրինակ, այդ օրենքներում փոփոխություններ անեն եւ ամրագրեն, որ Ազգային ժողովը կարող է հետ կանչել նրան։ Սակայն սա էլ, նրա խոսքով, կարող է հակասահմանադրական լինել, հետեւաբար ամեն ինչմնում է անել վերը նշված երկուօրենսգրքերով ամրագրված դրույթներով։
Իսկինչ է ասվում այնտեղ․ մասնավորապես`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում Սահմանադրական դատավորի լիազորությունների դադարման եւ դադարեցման կարգերը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու կարգը, ամրագրված է հոդված 12-ում եւ 13-ում։
Մասնավորապես` «Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սույնօրենքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով դադարեցվում են, եթե նա՝
1) խախտել է Սահմանադրությամբ եւ սույնօրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները,
2) պաշտոնավարման ընթացքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ,
3) ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` բացառությամբ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվելու դեպքերի,
4) նշանակումից հետոձեռք է բերել այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետեւանքով այլեւս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները,
5) կատարել է էական կարգապահական խախտում»:
Ընդ որում` սահմանված է նաեւ, թե ինչ է նշանակում էական կարգապահական խախտում․օրինակ` էականկարգապահականխախտումէ`
1) Սահմանադրական դատարանի դատավորի` Սահմանադրական դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք եւ ավելի անգամ բացակայելը.
2) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող Սահմանադրական դատարանի դատավորի` կրկին կարգապահական խախտում կատարելը.
3) Սահմանադրական դատարանի դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ:
Դատական օրենսգիրքն էլ սահմանում է արդեն Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ կապված հարաբերությունները։ Այս օրենսգրքով եւս առկա են անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հանգամանքներ, սակայն անդամների լիազորությունների դադարումը եւս գրեթե նույնհիմքերով է,ինչ սահմանադրական դատարանի դատավորինն է։ Այսինքն, ստացվում է՝ կա՛մ պետք է նրանք հրաժարական տան, կա՛մ որեւէ այլ հիմքով դադարեցվեն, սակայն դա էլ պետք է ապացուցողական բազա ունենա։ Ամեն դեպքում, դատավորներից շատերի քայլերը գնալով ընկալվում է որպես քաղաքականությամբ զբաղվելու փորձեր. իրենց հրապարակային խոսքում նրանք հաճախ անցնում են քաղաքական չեզոքության ու զսպվածության սահմանները եւ անում արտահայտություններ, որոնք միանշանակ չեն ընկալվում, ավելին՝ ցանկության դեպքում դրանք կարող են ընկալվել հենց ՀՀ դատական օրենսգրքի խախտում:
Նաիրա Հովհաննիսյան