Կներեք, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից թույլտվություն չի վերցրել` 10 օր մնա Արցախում, թե 15 օր․ Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային Ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, վերջին ժամանակներս, կարծես թե, լարվել են ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունների, հանրության փոխհարաբերությունները, իսկ Ազատության հրապարակում Արցախի իշխանությունների հասցեին նույնիսկ սպառնալիք հնչեց ակտիվիստի կողմից: Ըստ Ձեզ` ինչո՞ւ նման կերպ լարվեցին հարաբերությունները:

-Նախ` ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների կամ հասարակությունների տարանջատումն է, բաժանարար գծերիստեղծումն է: Ես հուսով եմ, որ հարաբերությունները լարված չեն, կամ գոնե հնարավոր կլինի լարվածությունից խուսափել, որովհետեւ ես, ճիշտ է, կուսակցական գործիչ եմ, բայց ինձ համարում եմ պետականամետ մարդ` անկախ նրանից` ով է ՀՀ-ում կամ Արցախում իշխանություն:

ՀՀ-ն ու Արցախը պետք է լինեն մեկ ճակատ` ընդդեմ հակահայկականության: Իհարկե, կան խնդիրներ, իսկ այդ խնդիրներն առաջացել են, իմ սուբյեկտիվ կարծիքով, մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի`չափից շատ էմոցիոնալ, անձնակենտրոն քաղաքականության արդյունքում: Վերջին շրջանում երկու վտանգավոր քայլ է արվել. առաջինն այն է, որՆիկոլ Փաշինյանը Արցախից վերադառնում է ՀՀեւ մի անհեթհեթ ստատուս է գրում` Արցախում ցանկանում են հակահեղափոխություն անել:Պետական պաշտոնյան պետք է իմանա, որինչ-որ վայրիվերումներից չպետք է տվայտանքների մեջ ընկնի: Արցախում տեսնում է Սերժ Սարգսյանին Արցախի հերոսներիհետ, գալիս, միանգամից գրում է` հակահեղափոխություն:

Ախր, ինքը սովորական «Ելք» խմբակցության պատգամավոր չէ, ինքը երկրի ղեկավարն է, որի ցանկացած ստատուս հետեւանք է ունենում` լավ կամ վատ: Ինքը համայն հայության ղեկավարի պաշտոնն է զբաղեցնում. ինչպե՞ս կարելի է գնալ Արցախի տոնինուհետո նման գնահատական տալ:Ինքըպետք է հասկանա, որպետք է միավորիչ գործողություններ անի, ոչ թե բաժանարար: Այսինքն` ովիր կարծիքը չիկիսում, պետք է ՀՀ-ում չապրի՞:Ես դրա համար եմ ասում` ինքը պատրաստ չի լինել ղեկավար:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ մի ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք փորձում են պատերազմ հրահրել եւ հող հանձնել: Ովքե՞ր են այդ դավադիր ուժերը:

-Երկրորդ անհեթհեթ հայտարարությունը դա էր: 30 տարի շարունակ բոլոր քաղաքական ուժերը միջազգային ասպարեզում հնարավորինս ամեն ինչ արել են, որցույց տան աշխարհին, որ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքը, պարզ ժողովրդական լեզվով ասած, պատերազմը սկսողը Ադրբեջանն ու Թուրքիան են եղել ու շարունակելու են լինել, սպառնալիքը իրենք են:

Փաշինյանը դառնում է վարչապետ, Դուշամբեյից լայվ է մտնումու հայտարարում, թե, գիտեք, Ալիեւը շատ լավ ու կիրթ մարդու տպավորություն թողեց: Այսինքն` ժողովուրդ ջան, Ալիեւը բոբո չի, ոնցոր էս հանրապետականներն են ներկայացնում, լավ էլ կիրթ ու նորմալ է. սա խայտառակություն է: Այսինքն` պատերազմ սկսողը ոչ թե Ալիեւն է, ոչ թե Ադրբեջանն է, այլ ՀՀ-ի ու Արցախի որո շուժեր: Իսկ վաղը, Աստված մի արասցե, Ադրբեջանը պատերազմը սկսեց, կկանգնեն, կասեն` ՀՀ-ն է հարձակվել: Հիմա Փաշինյանն ինչ է ասում, որ Ալիեւից պատերազմ մի սպասեք, ՀՀ-ից Արցախում պատերազմ են սկսելո՞ւ: Սրանից այն կողմ հակահայկական, հակապետական հայտարարություն կա՞, թե՞ չկա: Ես հայտարարում եմ, որ սա կա՛մ հիմար հայտարարություն է, կա՛մ դավաճանական հայտարարություն է:Մենք դնում ՀՀ ու Արցախ ենք բաժանում.ո՞վ է այս ամենի հեղինակը, ե՞ս:

-Բայց մամուլում տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի 10 օրյա այցը Արցախ կապված է ներկայիս իշխանությունների դեմ ինչ-որ ծրագրերի մշակման հետ: Ս. Սարգսյանի այցը դրա՞ հետ էր կապված:

-Կներեք, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանից թույլտվություն  չիվերցրել` 10 օր մնա Արցախում, թե 15 օր: Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, Սերժ Սարգսյանը պաշտոնաթող Հայաստանի նախագահ է, Սերժ Սարգսյանը, ի վերջո, ՀՀ քաղաքացի է ու այն մարդն է, ով մեծ ներդրում ունի Արցախյան հերոսամարտում.կուզի 10 օր կմնա, կուզի 10 ժամ կմնա Արցախում, կուզի 10 տարի կմնա: Թեկուզ հավաքվում են, քննարկումներ են անում, դրանում ի՞նչ խնդիր կա. չի՞ թույլատրվում մարտական ընկերների հետ հանդիպել:

-Պարո՛ն Շարմազանով, նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ դատավորի համար: Ձեր խմբակցությունը նախկինում չէրքվեարկել Վ. Գրիգորյանի համար: Ըստ Ձեզ` ինչո՞ւ Ա.Սարգսյանը նման քայլի գնաց, կարծում եք` իշխանությունների կողմից ճնշում է եղե՞լ:

-Մենք նախկինում մեր գնահատականը տվել ենք` Վահե Գրիգորյանի հետ կապված: Փաստը նա է, որ Արմեն Սարգսյանը իրավունք չունի երկրորդ անգամ առաջադրել նույն թեկնածուին: Կարող է հոժարակամ է Արմեն Սարգսյանը ճնշվում, կարող է իրեն դուր է գալիս այդ քաղաքական ճնշումները. ի՞նչ կարող եմ ասել: Արմեն Սարգսյանը իր ոչ նպատակահարմարությունը ապացուցել է դեռ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ-ն օրենք ընդունեց,Արմեն Սարգսյանը չստորագրեց ու պաշտպանեց Նիկոլ Փաշինյանի կարծիքը:

-Բայց Դուք էիք նրան առաջադրել նախագահի թեկնածուի պաշտոնում:

-Մենք այնքան մարդու էինք առաջադրել, մենք առաջադրել ենք, ինքն էլ համաձյանել է, մենք ասել ենք` դու ունես անցած ճանապարհ, նա էլ ասել է` այո, սրբորեն կպաշտպանեմ Սահմանադրությունը, ուչի արել: Նիկոլ Փաշինյանը փակեց դատարանների մուտքերը` հակասահմանադրական քայլ արեց. Արմեն Սարգսյանը մի հատ ծպտուն հանե՞լ է կամ որեւէ մեկը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս