ՏԵԱՆՅՈՒԹ․ ՍԴ դատավորի թեկնածուն` իրեն հրահանգ տալու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետիր` խարդախության գործով կալանավորման, ինչպես նաեւ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ավետիսյանի գործը Եվրոպական դատարանում անգործության մատնելու թեմաների շուրջ:

Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ ՀՀ նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախորդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը եւս մի քանի հարցերի շուրջ զրուցեց Վահե Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մամուլը գրեց այն մասին, թեինչպես կարող է ՍԴ դատավոր դառնալ մի մարդ, որը նախկինում կալանավորված է եղել խարդախության գործով: Մասնավորապես, Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի` Բյուզանդի 9,11 եւ 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով.2005թ. հոկտեմբերի 7-ին կալանավորվեց խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Ի՞նչ կասեք այս մասին:

-Շատ ճիշտ են ասել, հենց այդպես էլ եղել է, բացի դրանից ես այդ որոշումըկցել եմ բոլոր այն փաստաթղթերին, որը հիմա Ազգային ժողովի կայքէջում դրված է: Այսինքն` ցանկացած քաղաքացի կարող է մտնել նայել եւ իմանալ`ինչի մասին խոսքը:

-Այսինքն`կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ խարդախության համար կալանավորված անձը չի կարող ՍԴ դատավոր լինել:

– Արդարացվել եմ, կարդացե՛ք որոշումը, որոշումը դրված է, ես դրել եմ, որպեսզի քաղաքացիների համար անհայտ ոչինչ չմնա:Այդ մամուլի շրջանակներում, որ դա հրապարակում էին, ներկայացրին իբրեւիրենց բացահայտում, այնինչ դա վաղուց` անցած տարվա սեպտեմբերից ես հրապարակային դրել եմ, որպեսզի մարդիկ կարդան:

-Բայց սա միակ դեպքը չէ, որՁեր հասցեին մեղադրանքներ են հնչում: 2018թ.օգոստոսին մամուլը գրեց, որ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը` Կարեն Պետրոսյանի գերեվարվելու գործը: Այսինքն` Ձեր անգործության պատճառով Հայաստանը կորցրել էր աղմկահարույց գործ Եվրոպական դատարանում:

-Սա բացարձակ զրպարտություն է:

-Հստակեցրե՛ք մեկ բան. հիմա Դուք ՀՔԾ-ին «Մարտի 1»-ի գործով հրահանգ տալի՞ս եք կամ իրենք Ձեզ հրահանգ տալի՞ս են: Ի վերջո, հայտնի գաղտնալսման ժամանակ ՀՔԾ պետը հստակ ասում է` Վահեին կասեք, մի բան կասի, կգրի:

-Իրենք չեն կարող ինձ հրահանգ տալ, ուղղակի մարդիկ, որ այդ տրամաբանության մեջ են տրամաբանում իրենց լսած գաղտնալսումները, ես չեմ հավատում, որիրենք հավատում են դրան. նրանք կոնկրետ նպատակ ունեն դա անելու համար, բայց ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ որեւէ մեկը չի կարող ինձ հանձնարարություններ տալ իմ կոնկրետ գործերով, դա շատ հստակ է: Երկու մարդ իրար հետխոսում են մի բանի մասին, որ երրորդը կամ հանրությունը չենլսում, եւ իրենք ակնկալում են, որ երրորդը կամ հանրությունը  չիլսում, եւ նրանք կարող էին շատ այլ արտահայտություններ թույլ տալ, բայց դա ոչինչ չի նշանակում երրորդին բնութագրելու համար:  Ես 2018 թվականի երեւի հունիսի վերջից հրապարակավ ասել եմ, որմենք բաց համագործակցելու ենք Հատուկ քննչական ծառայության, ոչ միայն մենք, տուժող կողմը, այլ նաեւ կոչ եմ արել քաղաքացիներին ամենասերտ համագործակցությունն ունենան ՀՔԾ-ի հետ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործերի բացահայտման համար. դրա մեջ ոչ մի գաղտնի չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս