ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթերթի

ՀՀ կառավարության շենքի պատուհանագոգին դրված ծաղկամանը «վայելում է արեւը»:

 

 

ՀԱՐՑ. Ինչպե՞ս են ձեւակերպում պետության կողմից տրամադրվող դայակ ունենալու կարգը, ի՞նչ է պետք դրա համար, ո՞ւր կարող եմ դիմել:

Լիլիթ Արշակյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Արշակյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ մինչեւ երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման կարգը սահմանված է Կառավարության 17.04.2014 թվականի N 534-Ն որոշման 32-րդ հավելվածով: Այս հարցով անհրաժեշտ է դիմել բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում խմբագրություն դիմած քաղաքացին կարող է միանգամից ծանոթանալ Կառավարության կողմից ընդունված որոշմանը կամ միանգամից դիմել իրենց բնակության վայրի զբաղվածության տարածքային կենտրոն` հարցին հստակ լուծում տալու համար:

 

 

ՀԱՐՑ. Ո՞րն է երրորդ երկրից ՀՀ ներմուծվող ապրանքի մաքսային արժեքը:

Սուրեն Նահապետյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն այդ ապրանքների հետ գործարքի արժեքն է, այսինքն` այն գինը, որը փաստացի վճարվել է կամ ենթակա է վճարման այդ ապրանքները Մաքսային միության մաքսային տարածք արտահանելու նպատակով վաճառելիս, եւ որը լրացվել է` նշված Համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հետեւյալ պայմանների կատարման դեպքում.
1) գնորդի` ապրանքների օգտագործման եւ տնօրինման իրավունքների մասով սահմանափակումներ չկան` բացառությամբ այն սահմանափակումների, որոնք սահմանվել են Մաքսային միության մարմինների համատեղ որոշմամբ, սահմանափակում են այն աշխարհագրական տարածաշրջանը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, էապես չեն ազդում ապրանքների արժեքի վրա,
2) ապրանքների վաճառքը կամ դրանց գինը կախված չեն որեւէ պայմանից կամ պարտավորությունից, որի ազդեցությունը ապրանքների գնի վրա չի կարող քանակապես որոշվել,
3) ապրանքների հետագա վաճառքի, գնորդի կողմից այլ կերպ տնօրինելու կամ օգտագործելու արդյունքում ստացված եկամտի կամ հասույթի ոչ մի մաս ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հատկացվում վաճառողին` բացառությամբ այն դեպքերի, երբ նշված Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան` կարող են կատարվել լրացուցիչ հաշվեգրումներ,
4) գնորդը եւ վաճառողը փոխկապակցված անձինք չեն, կամ գնորդը եւ վաճառողն այնպես են փոխկապակցված մեկը մյուսի հետ, որ ներմուծվող ապրանքների հետ իրականացվող գործարքի արժեքն ընդունելի է մաքսային նպատակների համար` նշված հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ նշված է, հարկավոր է ծանոթանալ եւ գործել` ըստ սահմանված կարգի:




Լրահոս