Ըստ իշխանությունների՝ չպետք է լինի դատավոր, որ չի անի այսօրվա իշխանությունների ցանկացածը. Արթուր Ղազինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ Հայաստան» կուսակցությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, այս ժամանակահատվածում շատ ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի հետ: Վերջերս էլ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՅԴ-ի հետ, ներկայացրել իրենց նպատակները:

Տեղեկություններ են շրջանառվում, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը պաշտպանում է այն տեսակետը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ է, ու նա կարող է ազատության մեջ գտնվել, իսկ իրավապահները իրենց գործառույթն իրականացնեն առանց Քոչարյանին կալանքի տակ պահելու:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի հետ` պարզելու` արդյոք իրատեսական են այդ տեղեկությունները:

-Պարո՛ն Ղազինյան, Ձեր ղեկավարած կուսակցությունը ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերիհետ, հանդիպել եք նաեւ ՀՅԴ-ի հետ: Ի՞նչ նպատակով են այդ հանդիպումներն իրականացվում: Տեղեկություններ կան, որ համագործակցում եք ՀՅԴ-ի հետ:

-Մենք համագործակցում ու հանդիպումներ, շփումներ, քննարկումներ ունենում ենք բոլոր կուսակցությունների, քաղաքական միավորների ու քաղաքական ուժերիհետ: Մենք քաղաքական դաշտում հակառակորդներ, թշնամիներ չունենք, «Դաշնակցության»հետ հանդիպում էլ կայացել է իրենց նախաձեռնությամբ։ Դա չի նշանակում, որ մենք բացառապես համագործակցում ենք Հայ Հեղափոխական Դաշնակցության հետ, դա շատ թյուր ընկալում է։ Բնականաբար, մենք Հայաստանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար բաց ենք բոլոր քաղաքական ուժերի համար:Մենք բոլորիհետ ենք աշխատում:

Հիմա մեզ համար անհանգստացնող է վերջին ժամանակներս իշխանության որդեգրած քաղաքականությունը դատական համակարգի վերաբերյալ: Մենք ասել ենք, որ խնդիրը համալիր է ու չի կարող տեղային լուծումներ ունենալ, պետք է լինի համալիր լուծում: Պետք է լինի նոր դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ենթադրում է իրականում կառուցողական եւ թիրախային նպատակին միտված աշխատանք, այլ ոչ հեղափոխական եւ վիրահատական միջամտության:

-Բայց իշխանություններն ավելի շատ կողմնակից էին վեթթինգի, որը դատական համակարգը ամբողջությամբ «կբուժեր»:

-Մենք կատեգորիկ դեմ ենք. դա ընդհանրապես չի կարող կիրառվել, ուղղակի չի կարող կիրառվել ՀՀ-ում, հակառակը, դա բերելու է ավելի մեծ ու անլուծելի խնդիրներ, հետեւաբար պետք է շատ զգույշ վերաբերվել դատական համակարգին, եթե հատկապես խոսքը գնում է իշխանության գործադիր թեւի մասին: Իշխանության ներսում, թերեւս, չկա պատկերացում, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը ժողովրդավարության հենասյուներից մեկն է հանդիսանում, եւ չի կարող իշխանության մի ճյուղը պարտադրել, հարկադրել իր կամքը իշխանությանը հավասարազոր մեկ այլ ճյուղի վրա: Այսինքն` վարչապետը չի կարող քննարկել, մեկնաբանել դատական ակտերը:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որինքըչիխառնվելու ոչ մի դատական գործընթացի ուորեւէ ուղղորդում չիլինելու: Ըստ վարչապետի` իշխանությունն ամեն ինչ անում է դատաիրավական համակարգի բուժման համար:Դա արդյոք նշանակո՞ւմ է միջամտություն:

-Իսկ միջամտությունը էլ ինչպե՞ս է լինում: Իր խոսքերով ասեմ` պոզով-պոչով կենդանի՞ է միջամտությունը: Եթե ասում է` այս դատավորները չպետք է աշխատեն, եթե ասում է, որ այն դատավորը, որ ընդունում է մեզ համար ոչ այդքան հաճելի որոշում, մենք պետք է աշխատանքի մեջ պլագյատ գտնենք եւ այլն, բա, ձեր կարծիքով, միջամտությունը էլ ո՞նց է լինում: Այսինքն` մենք չենք միջամտում, քանի դուք դեռ մեզ համար հաճելի որոշումներ եք ընդունում. որ պահին ձեր ընդունած վճիռները մեզ համար կլինի տհաճ, անպայման դուք կզգաք դրա հետեւանքները: Փաստացի այսօրվա իշխանության ձեռագիրը դա է: Այսինքն` պետք չէ կոնկրետ գործերով միջնորդել, այսինքն` ըստ իշխանությունների չպետք է լինի դատավոր, որ չի անի այսօրվա իշխանությունների ցանկացածը:

-Ըստ շրջանառվող տեղեկությունների` Ձեր կուսակցությունն ամեն ինչ անում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատության մեջ տեսնելու համար:

-Քանի որ ես ծանոթ չեմ քրեական գործի մանրամասներին, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ երկրորդ նախագահին, հոդվածը բավականին վիճահարույց է, ունի դոկտրինալ եւ պրակտիկ բազա, այսինքն` չկան հոդվածի վերաբերյալ գիտական հիմնավորումներ, ինչպես նաեւ հոդվածը երբեքչի կիրառվել, ես կողմնակից եմ, որ այն լինի իրավական հարթությունում եւ ոչ թե քաղաքական: Եւ եթե ելնում ենք պետականության տեսանկյունից, ապա պետական իշխանության եւ պետության նկատմամբ հասարակության լայն վստահությունը պահանջում է, որպեսզի նախկին նախագահներին չենթարկեն քրեական պատասխանատվության` անկախ նրա անձից` դա կլինի Լեւոն Տեր-Պետրոսյան, թե ապագայում Նիկոլ Փաշինյան: Չի կարելի դա անել, որովհետեւմենք մարդկանց աչքում գցում ենք պետության հեղինակությունը, գցում ենք պետականության արժեքը: Անձն այս պահին երկրորդական ու երրորդական է, խնդիրն ավելի համակարգային է:

Կարող է գործ հարուցվել, բայց չհասնել կալանքի, կարելի է քննել, կարելի է ուսումնասիրել, կապացուցվի մեղադրանքը, բնականաբար պետք է ենթարկվի ամենախիստ քրեական պատասխանատվության: Ամեն մի նոր իշխանություն իր պարտքը կհամարի նախկին իշխանության նկատմամբ մի քանի հոդված գտնել եւ ենթարկել քրեական պատասխանատվության: Այդ դեպքում մենք կմտնենք մի անվերջանալի ցիկլի մեջ, իսկ արդյունքում մենք կարող ենք երկու պետություն կորցնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս