ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի մոտ

Հաշմանդամ օդաչուները երեկ կրկին Կառավարության շենքի մոտ էին եւ ներկայացնում էին իրենց խնդիրը:

 

 

 

ՀԱՐՑ. Ովքե՞ր են համարվում պարտադիր գույքահարկ վճարողներ, ովքե՞ր պետք է պարտադիր գույքահարկ վճարեն:

Համլետ Օհանյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գույքահարկ վճարող են համարվում Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները եւ դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների եւ հիմնարկների:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ անկախ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի շահագործման հանգամանքից եւ տեխնիկական վիճակից` մինչեւ ՀՀ oրենuդրությամբ uահմանված կարգով տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցը հաշվառումից հանելը ֆիզիկական անձը պարտավոր է oրենքով uահմանված չափով եւ ժամկետներում վճարել տվյալ ավտոմոբիլային տրանuպորտի միջոցի համար հաշվարկված գույքահարկը:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ամուսնության գրանցման համար ի՞նչ ժամկետ է սահմանված:

Կարինե Ջավադյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ամուuնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ տարածքային մարմին համատեղ դիմում տալու oրվանից 10 օր հետո: Ամուսնացող անձանց համատեղ դիմումում կարող է նշվել ամուսնության պետական գրանցումն իրականացնելու համար ավելի ուշ ժամկետ, բայց ոչ ուշ, քան դիմումը տալու օրվանից երեք ամիս հետո: Եթե ամուսնանալ ցանկացողները հարգելի պատճառներով չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին նրա կողմից որոշված օրը, ապա ամուսնության գրանցման ժամկետը նրանց խնդրանքով փոխվում է: Այդ մասին նշում է կատարվում ամուսնության մասին դիմումի վրա: Եթե դիմողները չեն ներկայացել ՔԿԱԳ մարմին, ամուսնության դիմում տալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապա դիմումը համարվում է անվավեր:
Ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրանցման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հետեւյալ հարգելի պատճառների առկայության դեպքում.
1) ամուսնացող անձանց համատեղ երեխա(ներ) ունենալը,
2) ամուսնացող կնոջ հղիությունը (առնվազն 12 շաբաթական),
3) ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության,
4) ամուսնացող անձի` ՀՀ զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը.
5) ամուսնացողների կամ նրանցից մեկի` Հայաստանի Հանրապետության տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու դեպքում.
6) ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով (օրինակ` կնոջ հղիության վերաբերյալ բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան եւ հայրության ճանաչման վկայական, զինվորական ծառայության վայրից տեղեկանք, ՀՀ տարածքից մեկնելու փաստը հաստատող փաստաթուղթ եւ այլն):




Լրահոս