Beeline-ի աջակցությամբ մեկնարկել էչորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից։
Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:
Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։
Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100.000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։
Դիմելով մասնակիցներին` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեց, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափներիառաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և իրենց փորձության ենթարկելու:
«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս հիանալի նախաձեռնությանն ու միայն դրական արձագանքներ ենք ստանում: Սա Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացման համար շատ կարևոր իրադարձություն է, այն ձևավորում է անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր, տալիս նոր գիտելիքներ և ներդրողների հետ հանդիպելու իրական հնարավորություններ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:
Նշենք, որ Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։
Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «ԳրանատուսՎենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է: