ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովի դիմաց

Երեկ ՀՀ Ազգային ժողովի` Բաղրամյան մուտքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք ArmLur.am-ի հետ զրույցում մանրամասնել են, որ իրենց բողոքը «Պետական տուրքի մասին» հայտնի նախագծի եւ Հարկային օրենսգրքի դեմ է:

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Ո՞ր կատեգորիաներին պատկանող անձինք են օգտվում Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար սահմանված արտոնություններից: Եվ ուզում եմ իմանալ, թե ինչ արտոնություններ ունեն Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները:

Լիլիթ Մնացականյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի կատեգորիաների պատկանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները եւ պաշարված Լենինգրադի նախկին բնակիչները, ինչպես նաեւ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները եւ նախկին խորհրդային բանակում զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք:
Միաժամանակ հայտնում ենք, որ նրանք իրավունք ունեն բնակարանային վարձի, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու, պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու /այդ թվում` դեղորայք/, պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաներ անվճար ստանալու, ԱՊՀ երկրների տարածքում տարին մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վետերանների ամենամսյա պատվովճարի չափը կազմում է 25.000 դրամ:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմեքենա, արդյոք կազմակերպությունը` որպես հարկային գործակալ, պե՞տք է պահի եկամտահարկ, թե՞ ոչ:

Գեւորգ Խեչումյան (50 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Խեչումյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ, համաձայն «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի, հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկը հաշվարկում է 10% դրույքաչափով` հաշվի առնելով միայն օրենքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված նվազեցումները:
Միաժամանակ, օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալը հարկի պահում (գանձում) չի իրականացնում, եթե վճարվող եկամուտները ձեռնարկատիրական գործունեության (ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) արդյունք են, եւ հարկային գործակալի հետ կնքվում է քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիր` նշելով նաեւ պահանջվող վավերապայմանները:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով, ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները ներկայացնում են եկամուտների պարզեցված հաշվարկ` բացառությամբ նույն օրենքի 2-րդ կետով սահմանված դեպքերի:
Ի դեպ, հաշվարկ կարող են չներկայացնել այն հարկատուները, որոնք հարկային տարվա ընթացքում զբաղվել են բացառապես եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներով եւ չեն ստացել այլ` սույն օրենքով սահմանված հաշվարկման ենթակա եկամուտներ:




Լրահոս