«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Ռուբեն Սասունցին է: Նա խոսել է հաջողության հասնելու իր բանաձեւի, կին-տղամարդ հարաբերությունների եւ իր բնավորության լավ ու վատ կողմերի մասին:
-Ռուբե՛ն, Ձեր օրը օր չէ՝ առանց…
-Լավ տրամադրության: Դրանից է կախված օրվա ընթացքը:
-Մանկության տարիներին ումի՞ց էիք սովորում:
-Իհարկե ծնողներիցս, երգարվեստի հետ կապված՝ էլի հայրիկիցս, հորական կողմի բարեկամներից: Երաժշտական միջավայրում եմ մեծացել: Սովորել եմ նաեւ այն երգիչներից, վարպետներից, որոնք այդ տարիներին պրոպագանդում էին ազգային, հայրենասիրական երգը:
-Ձեզ ավելորդ եք զգում այնտեղ, որտեղ…
-Այն միջավայրում, որն իմը չէ: Պետք է քո տեսակի, մտածելակերպի մարդկանց հետշփվես…
-Ե՞րբ է սերը մեռնում:
-Սերը տրվում է ի վերուստ, բայց մահանում է դավաճանության պարագայում:
-Ինչի՞ց ֆոբիա ունեք:
-Բարձրությունից: Երբ այցելում եմ տարբեր երկրներ, տանում են էքստրեմալ վայրեր, բարձր կետեր, շատ եմ վախեցել: Եղել են դեպքեր, երբ բարձր թափանցիկ կամրջի վրայով են անցկացրել: Ես աչքերս փակ անցել եմ, լուսանկարվել, էլի աչքերս փակ հետ գնացել:
-Շու՞տ եք խուճապի մատնվում:
-Այո, զգացել եմ, որ էությամբ այդպիսին եմ, բայց շուտ էլ սթափվում եմ: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ. ուղղակի այդպես է:
-Մեր իրականության մեջ Ձեզ համար ամենախորթ երեւույթը ո՞րն է:
– Հատկապես մեր ասպարեզի մարդիկ տարբեր միջավայրերում են լինում, զանազան մարդկանց հետ են շփվում, ուստիպետք է տեսակով համակերպվող լինել: Դա կարեւոր գիծ է:
-Բնավորության գիծ, որի համար տուժել եք:
-Կարող եմ մարդուն վստահել, ամենալավը անել նրա համար, բայց որոշ ժամանակ հետո զգամ, որ իզուր էր այդ ամենը: Շատ շուտ եմ նվիրվում, հավատում մարդկանց, սիրտս բացում եմ, բայց կյանքի մի փուլ է գալիս, հասկանում ես, որպետքչէր այդ աստիճան բաց լինել:
-Ինչի՞ց եք վախենում:
-Հավատացեք՝ չկա այդպիսի բան: Ես ինձ համարում եմ ուժեղ մարդ: Դա ներքին զգացողություն է:
-Երբեւէ եղե՞լ է, որ հետադարձ հայացք նետեք կյանքի մի որեւէ փուլի ու հասկանաք, որ լավագույն տարիները այդ ժամանակ էին:
-Այո, ուսանողական տարիները շատ լավն էին: Հարաբերությունները ազնիվ էին, մաքուր, կարող է 100 դրամ ունենայինք, բայց երջանիկ լինեինք: Ո՛չ համացանց կար, ո՛չհոգսեր: Երանի եմ տալիս այդ տարիների խենթություններին: Այդ ժամանակ կյանքի նպատակը փողիմեջչէր:
-Ձեզ կշռադատված մարդ համարու՞մ եք:
-Իհարկե:
-Գինի՞, վիսկի՞, թե՞ գարեջուր:
-Վիսկի: Ես գունավոր խմիչքներ եմ նախընտրում: Օգտագործում եմ վիսկի եւ կոնյակ:
-Ով է մե՞ր ժամանակների հերոսը:
-Ինձ համար բոլոր ժամանակների թիվ մեկ հերոսըՄոնթե Մելքոնյանն է: Ես իրեն համարում եմ ազնիվ, ուժեղ տղամարդ: Իմ բնակարանում Մոնթեին նվիրված անկյուն ունեմ: Շատ եմ ուսումնասիրել նրա կյանքը:
-Գործի մեջ առավել կարեւոր է մուսա՞ն, թե՞ աշխատասիրությունը:
-Կյանքում համար առաջին բանը աշխատասիրությունն է: Նպատակասլաց մարդը կհասնիիր բոլոր երազանքներին: Այդ ամենի ապացույցը իմ անցած տարիներն են: Ունեմ այն, ինչինձգտել եմ, եւ դա աշխատասիրության արդյունք է:
-Տեղային կողմնորոշումից ուժե՞ղ եք:
-Շատ: Կան երկրներ, որտեղ տարին մեկ անգամ եմ այցելում, բայց այնպիսի վայրերի եմ հիշում, որընկերներս զարմանում են…Նույն վայրկյանում հիշում եմ՝ որտեղ էին փողոցները, խանութները…
-Կենցաղում ինչպիսի՞ն եք:
-Տանը մի բան փչանա, հաստատ չեմ սարքի, եղբայրս է նման բաներով զբաղվում, բայց կարող է ուզենամ՝ խոհանոցում ստեղծագործեմ: Ի դեպ, համեղ է ստացվում:
-Ե՞րբ է կինը տպավորում տղամարդուն եւ մնում նրա հիշողության մեջ:
-Երբ կինը յուրահատուկ է, տարբերվող իր տեսակով, պահվածքով, գեղեցկությամբ, հագուկապով:
– Եվ վերջում՝ կին-տղամարդ հարաբերությունները ե՞րբ կհաջողեն:
-Վիճելի հարց է, բայց այսպես ասեմ՝ երբ լինի հավասարություն, բայց նաեւ ճիշտ դերաբաշխում:
Աննա Բաբաջանյան