Լուսանկարը` համացանցից
Զինվորներին ոգեշնչող այս գրությունը տեղին է. անխոս, բոլորը համամիտ կլինեն այս տողերին։
ՀԱՐՑ. Ինչպե՞ս է հաշվարկվում անձի աշխատանքային ստաժը: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:
Հայկուհի Միքայելյան (67 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում` յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
Կենսաթոշային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատանքային գրքույկի կամ ստաժը հաստատող այլ փաստաթղթերի բացակայության դեպքում ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ այն չլինելու դեպքում` դատական կարգով:
ՀԱՐՑ. Ֆիզիկական անձը հանդիսանում է աշխատող եւ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից հիպոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել 2014թ. մարտ ամսին: Հնարավո՞ր է համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ աշխատողին վճարվող աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը ուղղել հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մարմանը:
Հասմիկ Հակոբյան (32 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 8.2-րդ հոդվածի համաձայն` օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014թ. նոյեմբերի 1-ից հետո ստացված եւ փաստացի բնակարանի ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարգը հստակ ներկայացված է. անհրաժեշտ է տեղեկանալ ու գործել` սահմանված օրենքի համաձայն: