Երկար ժամանակ է, ինչ լռություն էր պահպանվում UFC-ի ամենահայտնի դեմքերի՝ Խաբիբ Նուրմագոմեդովի եւ Քոնոր Մաքգրեգորի կողմից:
Դարի մենամարտից արդեն անցել է 1 տարի, սակայն ասել, որ կրքերը հանդարտվել են, եւ այս երկուսը միմյանց նկատմամբ սկսել են ցուցաբերել ադեկվատ վերաբերունք,ապա կստենք միանշանակ:
Օրեր առաջ մենամարտերի թերեւu քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովը կարողացավ հաղթել Դասթին Պորյեին՝ պահպանելով չեմպիոնական տիտղոսը: Դե, իհարկե, այս հաղթանակը հաղթանակ չէր համարվի, եթե իր «հարգարժան» խոսքը չասեր թեթեւ քաշային նախկին չեմպիոն, Խաբիբի «բարեկամ» Քոնոր Մաքգրեգորը. «Նշանակե՛ք իմ ռեւանշը Մոսկվայում»,- չդիմացավ եւ «պայթեց» Քոնորը՝ ավելի թեժացնելով իր եւ Խաբիբի միջեւ ստեղծված իրավիճակը:
Խառը մենամարտերի ամենակարկառուն դեմքերը շարունակում են իրենց պահել ուշադրության կենտրոնում` մոտեցնելով դարի 2-րդ մենամարտը: Մինչ Մաքգրեգորը շարունակում է խայթել Խաբիբին, այդ ընթացքում վերջինս շարունակում է ապացուցել, որ իր քաշային կարգում չունի հավասարը: Նուրմագամեդովի վերջին հաղթանակը հենց դրա վառ ապացույցն է: Կարծում եմ` բոլորս էլ լավ հասկանում ենք, որ Քոնորի ու Խաբիբի առճակատումը սարերի հետեւում չէ: Իռլանդացու լեզուն ի վերջո գագաթնակետին կհասցնի ռուս չեմպիոնի համբերության բաժակը: Նրանց հանդիպումը ռինգում անշուշտ կկայանա, բայց եթե ամեն ինչին նայենք ռեալ աչքերով, ապա այդ մենամարտի կայացմանը կնպաստեն ոչ թե Քոնորի ոչ ադեկվատ հորդորները, այլ «ամենակարող» փողը: Կա մի շատ ճիշտ խոսք, որը բնութագրում է աշխարհի ամենահայտնի մարզիկներից երկուսի շուրջ ստեղծված իրավիճակը`«Եթե մի հարց չի կարողանում լուծել փողը, ապա լուծում է շատ փողը». ինչ խոսք, դիպուկ է ասված:
Այս պատմության մոտիվներով կարելի է մի հետաքրքիր մարտաֆիլմի սցենար գրել: Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը մինչեւ հավանական մենամարտը կշարունակեն իրենց սուր խոսքերով ավելի մեծացնել լարվածությունը եւ ստիպել միլիոններին սպասել այդ գերդիմակայությանը: Այո, նրանք կշարունակեն միմյանց «միս ուտել». չէ՞ որ բեմադրության սցենարն է այդպիսին:
Անշուշտ կարելի է հավատալ նաեւ այն վարկածին, որ այս ամենը պատրաստվածէ երկրպագուների ախորժակը գրգռելու համար: Այդ ամենը թեթեւ քաշային մարզիկների մոտ ստացվում է սպասվածից գուցեեւ ավելի լավ: Այլ կերպ բացատրել նրանց պահվածքը ուղղակի անհնար է: Իհարկե, Քոնորը վառվում է ռեւանշի ցանկությունից, բայց ավելի շատ է վառվում այն գումարները տեսնելու եւ շոշափելու ցանկությունից, որոնք կստանա այդ մենամարտից հետո:
Խաբիբը դեռեւս չունի պարտություն, եւ այնպիսի տպավորություն է, որ չի ցանկանում եւս մեկ անգամ մենամարտել Քոնորի հետ. հնարավոր է, որ չի ցանկանում առաջին պարտությունը կրել «ոխերիմ թշնամուց», բայց «եթե մի հարց չի կարողանում լուծել փողը, ապա լուծում է շատ փողը»: Սպասենք դարի ամենաթեժ եւ էմոցիոնալ մենամարտի կայացմանը:
Էդմոն Մարտիրոսյան